Փարիզում նոր լույս է ճառագել...ահա, այսպես են սոցիալական ցանցերում խոսում հայազգի երիտասարդ երգիչ Ալեքս Գրիգորյանի մասին, ով հանդիսատեսի դատին է հանձնել իր երկրորդ և մեծ արձագանք ունեցող տեսահոլովակը: Այն կոչվում է «Մարիա»:
«6 տարեկանից նվագել եմ դաշնամուր, 10 տարեկանից էլ ձայնս եմ մշակել, իսկ երգել սկսել եմ ուսուցչիս հորդորով: Դաշնամուրիս ուսուցիչը մահանալուց առաջ կանչեց ինձ ու ասաց, որ լավ ձայն ունեմ, պետք է երգեմ, և ես նրա մահճի առջև խոստում տվեցի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսը:
Հարցին, թե բազում երգեր կան Մարիա անունով, ինչո՞վ է առանձնանում իր Մարիան, Ալեքսը պատասխանեց.
«Առանձնանում է նրանով, որ 2:17 րոպեին հայերենով այս տողերն եմ ասում.
Հայր մեր որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո…
Երգումս սիրտս աղաղակում է՝ Մարիային, խնդրելով, որ չմոռանա ինձ»:
Նշենք, որ Ալեքսը ծնվել է Ֆրանսիայում՝ 1981 թվականին: Նրա հայրական կողմը Արևմտյան Հայաստանից է: Խաղում է Ֆրանսիայի ձեռքի գնդակի հայկական թիմում: Հայաստանում եղել է 2010-2013 թվականներին:
2015-11-30
Անի Կարապետյան
http://asekose.am/am/post/parizi-nor-louyse
Комментариев нет:
Отправить комментарий