1/15/2012

Շնորհակալության տոն,կամ…


Տոներ,տոներ… հերթով գալիս,անց են կենում: Հիմա էլ հերթը շնորհակալության տոնինն է: Հերիք չէ տոն, այն էլ` միջազգային:
Ասում են,թե սկսվել է տոնվել 1994թ-ից` հունվարի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Եվ,եթե աշխարհը տոնում է, մենք` հայերս  ինչու չպիտի տոնենք: Ախր աշխարհն է տոնում,աշխարհը…
Համ էլ ` մեր ազգը սիրում է տոներ, սիրում է այն ամենը, ինչ պարտադրված է:
Եթե ասում են, որ պիտի այս մեկ շաբաթվա ընթացքում հայտնել երախտագիտությունն ու շնորհակալ լինել, ինչու չասել: Բայց ում…
Եկեք պատկերացնենք, սիրահարների, ովքեր  հերթական անգամ հանդիպում են թփուտում կամ թռչկոտում արձաններից մեկի ծնկներին: Նրանք կբռնեն միմյանց ձեռքերն (սա լավագույն դեպքում) ու կասեն. <<շնորհակալ եմ,սիրելիս, որ դու կաս>>:
Բայց, դե վերջում գիտենք, թե այդ շնորհակալություն բառն ինչով է փոխարինվում, կամ էլ` մնում է որպես <<լավագույն հուշ>>:
Անցում կատարենք այս սիրահարների մանկություն ու պատկերացնենք նրանց առաջին զանգը ու տարեց տարի աճը. Ուղեղի չէ, հասակի: Նստում են դասի ու նստած  մնում մի տասը տարի: Չմտածեք, թե չեն կանգնում. Կանգնում էլ են ու զրուցելիս իրար տալիս հետևյալ հարցը. Բա արժե էս դասատուներին շնորհակալություն հայտնել: Ինչ են սովորեցնում. Ոչ մի նորմալ առարկա չկա մեր ուղեղին հարմար. Ինչու պիտի ինտերնետի օգնությանը դիմենք կամ մեզ նման չհաստատվածներից ստանանք այս կամ այն <<տեղեկատվությունը>>:

Բայց, մեր այս <<փոքրիկները>> մոռանում էին, որ այն ժամանակներում <<ամոթ>> կար, այ իրենք կարող են այդ դերը ստանձնել:
Անդրադառնանք ներկայիս <<փոքրիկներին>>: Ում և ինչու կարող են շնորհակալություն հայտնել. Իհարկե, հայրիկին կամ մայրիկին` համակարգիչ, iPad կամ հեռախոս գնելու համար, ուրիշ էլ ինչի համար:
Իսկ այ մեծերի շնորհակալությունը…օ~,ու հայտնեն և ինչու.
Ղեկավարությանը, որ արդարության դրոշը բռնած` անարդար քայլերով առաջ են գնում ու ոտքի տակ տալիս ազնիվ մարդկանց` կոչելով նրանց անարդար, անամոթ, խարդախ մարդ, կամ էլ` բիզնես ոլորտի ներկայացուցիչներին` կեղծ և առողջությանը վնաս հասցնող սնունդ արտադրելու, վրան էլ 100% բնական գրելու համար:
Հա,իհարկե, 100% բնական, Հայաստանի լեռներից քամված նարինջ, կամ էլ` 100% բնական շան միս, կամ էլ 100% բնական….
Կարող են շնորհակալություն հայտնել ասենք աշխատատեղեր չլինելու, լինելու դեպքում էլ`  10 000 դրամ ստանալու համար: Այնինչ, նվազագույն աշխատավարձը կազմում է 35 000 դրամ:
Եկանք հանգեցինք այն եզրակացությանը, որ  տոնն այս հայերի համար չէ. Ավելի լավ է` նշենք <<այ թաղեմ ձեր արևը>> տոնը:

Комментариев нет:

Отправить комментарий