Է~խ, կանայք, կանայք…Բազմաձև, բազմագույն…եղել են, կան ու կլինեն:
Բանական այս էակները լինում են սև, սպիտակ, դեղնափորիկ. նիհար, գեր, բարձրահասակ ու ցածրահասակ, խելացի, նպատակասլաց, քաղքենի, կույր` մտքով, խուլ` ականջներով ու չար` լեզվով: Իրենց օրը չեն կարողանում պատկերացնել առանց բամբասանքի(բամբասող տղամարդկանց կանդրադառնանք հաջորդ հոդվածներում),արհամարհում են իրենց սեռի ներկայացուցիչներին, ընդ որում, ոչ թե նրա համար, որ իրենցից խելացի է, այլ նրա համար, որ իրենց նման չէ. այսինքն, ակումբներ չի հաճախում, կեսգիշերին կամ լուսաբացին տուն չի գնում և, որ ամենակարևորն է` <<քռչոտ>> է ու իրանք մեռնեն, դրանից բան չեն վերցնի ու չեն էլ խոսի հետը: Բայց մոռանում, կամ չեն հասկանում, որ իրենք էլ են <<քռչոտ>>, նախ` ուղեղով, ապա հագուստով, քանզի նույն զգեստն են կրում, մեկ տարբերությամբ` պիտակի.ինչ է, թե իրենց զգեստին արհեստավարժ դերձակները դրոշմել են GUCCI, VERCACE և համաշխարհային այլ անուններ:

-Կանխեցինք ծերացումը. միշտ կլինեք երիտասարդ ու գեղեցիկ, բայց անընդհատ, գոնե ամիսը մեկ պետք է այցելեք մեզ, թե չէ նորից կվերադառնան հին ժամանակները: Ամիսը մեկ, ամիսը մեկ, ամիսն ունի ասենք թե 30 օր, դե, քեզ տեսնեմ, հայ կին. Հերթով գնա, բայց, ինչ կլինի, ցուցակիդ առաջին կետը հատկացրու բժշկին, թե չէ, երտասարդանալը, մեկ է, ինչքան ուզես` չի լինի, քիչ է մնում նորից ծնվելու առաջարկ էլ ստանաք:
Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий