Վազեք, վազեք, արագ վազեք, ընդօրինակեք ամեն վատ հատկանիշ ու վազեք, վազեք: Տեսեք հա, հանկարծ կանգ չառնեք, հետ կմնաք այն էլ ինչքա՜ն: Վազեք, վազեք, տեսեք ձեր վազքի արդյունքում ինչ է ստացվում. այլասերված, շաշ աչք, միտքը ծուռ հասարակություն, պղտոր մտքով ու հոգով երեխաներ: Այստեղ թերևս երեխա բառը սխալ գործածեցի, ներեցեք ինձ: Պետք է գրեի ոչ թե երեխա, այլ ` մեծիկներ, քանզի իրենց հասակից շատ բան գիտեն և, իհարկե, խոսքը երաժշտության, գրականության կամ նկարչության մասին չէ…
… Երևում է` մեր հանրակրթական դպրոցներում լավ է դասավանդվում կենսաբանություն առարկան, հատկապես մարդաբանության բաժինը: Ուրախալի է, որ երեխան ամեն ինչ գիտի, գի տի, և ոչ թե կիրառում է. Բայց մեր երեխաները թերևս կիրառում, նոր են իմանում ու «վայ» տալիս իրենց եղած, բայց դատարկ կարասին:
…Ինտերնետը 90-ականներին մուտք գործեց մեր կյանք` մրցակցության մեջ մտնելով գրքի, թերթի, անգամ հեռուստատեսության հետ և առաջ անցնել դրանցից:
Այսօր վայրկյանների ընթացքում կարող ես տեղեկանալ աշխարհում կատարվող իրադարձություններին, ներբեռնել նկարներ, շփվել ընկերների հետ և այլն: Իսկ այդ շփումն ապահովում են սոցիալական ցանցերը: Ապահովում են ու անապահովում:
Սկսենք թերևս սոցիալական ցանցի դրական հատկանիշներից:
-կատարում է PR մեխանիզմը-երգչի, դերասանի, կազմակերպության գովազդ:
-ապահովում է միևնույն մասնագիտությունն ունեցող անձանց շփումը,
-նպաստում է դասընկերների, ուսանողական ընկերների, բարեկամների հետ կապի պահպանմանը, և այլն:
Անցանք անապահովմանը. մեծ, հուզիչ, զայրացուցիչ և բեկիր հարց. ինչու՞ են սոցիալական ցանցում գրանցվում դպրոցականները.
-իրենց հեռու ու մոտ ծանոթների հետ խոսելու համա՞ր… Չէ, այդ տարիքում ի՞նչ խոսել, այն էլ` բարեկամի հետ:
-Խոսել դասընկերների հե՞տ… Չէ՜, ամեն օր տեսնում են, համ էլ` 10-17 տարեկան երեխան այդ ի՞նչ պիտի խոսի. քաղաքականությունից, մշակույթից, թե՞ տնտեսությունից:
-Գուցե տնային են գրում, օրինակ բարդ մաթեմատիկական խնդիր են լուծում… չէ՜, դրա համար սոցիալական ցանցում չեն գրանցվում, այլ զանգում ու հարցնում են, կամ` տուն են հրավիրում, կամ այգում արևի ճառագայթների ու քամու մեղմ սուլոցի ներքո նստում ու փորձում լուծել:
Այդ դեպքում ինչու՞ են գրանցվում և ի՞նչ են անում, ու՞մ հետ են խոսում:
Ոչ ոքի համար թերևս գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցում գրանցվում են, ինչպես տատս էր ասում` ՙհազար «շուն ու շանգյալ», իսկ դպրոցականին շեղելն այդքան էլ դժվար չէ:
Պաշտոնական աղբյուրն հայտնեց, որ շատ հեշտ է գրավել փոքր, դպրոցական երեխաներին, հատկապես` աղջիկներին.
-Ես հանդիպում եմ նրանց ու ամեն ինչ շատ լավ ա անցնում.լավ ա,որ 14-18 տարեկան են լինում,-սա թերևս sex-boy-երց մեկի խոսքն էր:
Նման անուններով ու հոմանիշներով շատերը կան, ովքեր անվճար դասընթացներ են անցկացնում ինտերնետում ու դասը սերտելուց հետո` հանդիպում:
Սա այն դեպքն է, երբ օրենքը չի կարող գործում, որևէ մեկի չես կարող արգելել, որ չգրանցվի.մուտքն ազատ է թե’ տհասների, թե անբարոյականների, թե իրական Մարդու առջև: Մնում է` ծնողները հսկեն և օրինակ ծառայեն երեխաներին, նրանց գրավեն գրքերով, հետաքրքիր, ուսուցողական հաղորդումներով, մշակութային ծրագրերով` բազմոցը գրկելու և ջարդուփշուր կամ անբարոյական ֆիլմ նայելու փոխարեն: Թե չէ գալիս ու հանգում ենք այս եզրակացությանը. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:
Комментариев нет:
Отправить комментарий