1/14/2012

Բարև ձեզ, ցտեսություն


Թըխկ-թըխկ-թըխկ...
-Մտեք
-Բարև  ձեզ:
-Բարև  ձեզ:
-Ես  աշխատանքի  համար  եմ  եկել, հնարավո՞ր  է:
-Չէ,տեղ  չկա:
-Լավ, կներեք, ցտեսություն:
(Դրսում, քթի  տակ. լավ, գոնե  չէ՞ր կարելի զրուցել, տեսնել` գուցե  լավ  մասնագետի  են  ձեռքից  բաց  թողնում: Այս  ի՞նչ  մարդիկ  են)
Թըխկ-թըխկ-թըխկ...
Դուռը  բացող  չկա, հետևաբար  ստիպված  պետք  է  բացել. ճըռռռռռռ,- նստած  են  4  կին, մեկ  տղամարդ, սուրճ  են  ըմպում. երևի  աշխատողներն  են:
-Ներեցեք, ես  աշխատանքի  համար  եմ  եկել (լռություն է):
-Ես  աշխատանքի  համար  եմ  եկել:
Տղամարդը, չէ, ներեցեք, կին էր` ձայնը  շփոթեցրեց.
-Փորձ  ունե՞ք:
-Ոչ, նոր  եմ  ավարտել:
-Մեզ  փորձով  է  պետք:
-Ախր  նոր  եմ  ավարտել, սովորելու  ընթացքում  չէի  կարող  աշխատել: Եթե  աշխատեի` չպիտի  սովորեի, իսկ  ես  ուզում  եմ  լավ  մասնագետ  լինել: Խնդիրն  ինչու՞մն  է: Ամենաուշը  երկու  շաբաթում  ես  կկարողանամ  «ձեզ  պես»  աշխատել, պարզապես  հնարավորություն  է  պետք  տալ
-Չէ, փորձով  է  պետք, ժամանակ  չունենք  քեզ  բան  սովորեցնենք, գնա’:
- Լավ, ցտեսություն:
Բարև  ձեզ, ցտեսություն, բարև  ձեզցտեսություն. այսպես  ամեն  օր, այսպես  ամեն  ամիս

Комментариев нет:

Отправить комментарий