Ժողովրդական մի լավ խոսք կա.ինչից փախչես՝ գլխիդ կգա..հա, հա, մենք էլ փախանք երթուղայինից ու ավտոբուսից, բայց դե ճանապարհին նստեցինք, որ հետ գանք դեպ մեր տուն:
Ասել կուղենք՝ փախչեցինք, փախչեցինք, բայց գլխներիս եկավ:
Հա՛, ընթերցող, գիտեմ, կասես մեքենա առեք…ախր, սիրելիս, այդ այլումինը գնելու համար էլ չասեմ, թե ինչ է պետք և, հետո, մենք որտեղի՞ մեքենա վարողն ենք, եթե կարգին ուղղություն պահել չգիտենք:
Մի խոսքով, օրը սկսվում և ավարտվում է…մեր դեպքում ՝ավտոբուսով: Հա, երթուղայինից հրաժարվել ենք, քանի դեռ հնարավորություն կա…Դե, ընթեցո՛ղ, կարծում եմ՝ կռահեցիր ինչ ասել կուզենք..նայում ես մարդուն՝ դեմքի փոխարեն այլ բան է…թև, ոտք, մեջք, բայց ոչ դեմք…
Իսկ այ ավտոբուսը…այն իր հետաքրքրությունն ունի: Ոչ մի օր՝ առանց վարորդի բղավոցի ու վեճերի, ոչ մի օր՝ առանց յուրօրինակ ուղևորների:
Պատկերացրու, ընթերցո՛ղ, կանգառում ես ու ժամանում է երկար սպասված ավտոբուսը: Գնում ես աջ՝ տեղ չկա, գնում ես ձախ՝ տեղ չկա, ու քանի որ ուշանում ես, ստիպված, ինչպես բոլորը, ասում ես.վերև բարձրացեք, տեղ տվեք: Աստված չանի գեր կամ կներեք, պետք է ասեմ, բռի, անքաղաքավարի մարդիկ լինեն չորս բոլորդ. Ոչ միայն զգեստներիդ հրաժեշտ կտաս, այլ նաև նյարդերիդ:
Ասենք, մեկ էլ տեսար՝ գնացիր-գնացիր հասար նշանակված վայրն ու իջնել է պետք: Աջ ես նայում՝ տեղ չկա, ձախ ես նայում՝ տեղ չկա…բավականին խղճալի դեմքով ասում ես Ճանապարհ կտա՞ք: Մեկն ասում է՝ հետևով անցի՛ր, մյուսը, թե շարժվեմ՝ «վեշերս» կթափվեն, երրորդն էլ, թե իջնում եք, շուտ իջեք…ու այդ պահին միայն մեկ բան ես մտածում. Տեսնես ինչու՞ են այսքան անկիրթ, այսքան անքաղաքավարի, այսքան մարդատյաց…
Հա, մոռացանք վարորդների բղավոցի մասին…. Հիմնական թեման է՝ մեջտեղն ազատ ա, հետ գնացեք..բայց դե, մենք էլ, դուք էլ գիտենք, որ մեջտեղում տեղ չկա, բայց դե ձայն չենք հանում, փորձում ենք մտնել վարորդի դրության մեջ..բայց, երբ հինգը րոպեն մեկ նույն նախադաությունն ես լսում, արդեն մեկն էլ պետք է լինի, որ քո դրության մեջ մտնի: Եթե մեկն էլ համարձակվի ասել, թե տեղ չկա, էլ ո՞ւր գնամ, այ այդտեղ կինոն կսկսվի…Հա, մեկ օր նման կինոյի ականատես դարձանք: Կինո, որն անհաջող ավարտ ունեցավ…ավելի կոնկրետ՝ ապտակ մ’ը վարորդի թուշիկին…. Ի դեպ, այս կինոն կարծես թե շարունակական է, քանզի ամեն օր նույն վարորդն է, նույն բառապաշարով, տարբեր են ուղևորներն ու համբերությունների չափը….
Հա, ասացի տարբեր ուղևորներ, հիշեցի..Տարբեր, բայց միանման ուղևորներ, օգտվելով առիթից, խնդրում եմ, մարդկանց այդքան երկար մի՛ նայեք, հատկապես դուք՝ հարգելի կանայք՝ դուք..ի՞նչ կա մեկ այլ կնոջ այդքան երկար նայելու մեջ.. նույն սեռից չե՞ք..դե, ավել-պակասի համար էլ կներեք: Մեկինը շատ, մյուսինը քիչ…
Բայց, դե տղամարդի՛կ, չոգևորվե՛ք : Դուք էլ հետ չեք մնում: Պարզապես մի մոռացեք, որ այդ կինն էլ այնպիսին է, ինչպիսին ձեր մայրը, քույրը, կինը: Նայե՛ք պատուհանից դուրս, մտածե՛ք, գիրք, թերթ ընթերցեք և, ամենակարևորը, մի՛ մոռացեք, թե որտեղ էիք իջնելու:
Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий