Մի կերպ ընդունվե՞լ ես, ապրես, լավ ես արել. չմտածես, թե հարցնելու եմ, թե ինչպես, վաղուց դա գաղտնիք չէ: Ինչևէ, շնորհավորում եմ ուսանողի տոնի կապակցությամբ, ցանկանում ամուր նյարդեր, լի գրպան , երկար լեզու, սուր ականջներ ու հայի աչքեր, քանզի միայն հայի աչքերը կարող են տեսնել ամեն ինչ ու չապշել:
Հայի բնորոշ հատկանիշներից մեկը ուսում ստանալն է: Ուսման ձգտում են բոլորը, ընդունվում և ուսումը շարունակում են նրանք, ովքեր .
1.վճարունակ են,
2.ունեն լավ ծանոթ
3.հարուստի ճուտիկ են
4.ունեն Քաջ նազարի բախտ
Մի խոսքով, երբ գալիս է ընդունելության քննության օրը, այս մի քանի տեսակները հավաքվում, առավոտյան 7 ։35 արթնանում են, արագ հագնվում, մի մասը(աղջիկների դեպքում) շպարվում է, մի մասն էլ` անխնամ տեսքով գնամ, թե տեսեք` այնքան եմ պարապել, անգամ քնած ժամանակ ու առավոտյան, որ չհասցրեցի ինձ կարգի բերել: Հա, սրա նվնվոցի վրա երկար ժամանակ չվատնենք ու գնանք քննասենյակ:
Ինչպես քաղաքում է բաժանում դրած` էս շենքը իմն է, էս փողոցն իմն է, այնպես էլ` քննասենյակում.այս գծից այն կողմ, այն գծից այս կողմ: Հերիք չէ առանձին են նստում, մի հատ էլ սրանց ականջից կախվում է քննասենյակում գտնվող դասախոսներից մեկը։ Ամեն ինչ գրում, ջնջում, ապացուցում են ու իրենցից գոհ դուրս գալիս: Իսկ բանավոր քննության ժամանակ ինչ ուզում, խոսում են ու անվան դիմաց կետ տեսած, ականջին փսփսոց լսած կամ մյուս քննողի աչքի բացել-փակելը տեսած դասախոսն ասում է` ապրե’ս աղջիկս կամ` տղաս: Անգամ, եթե երեք սեղան է, հասկանալի է, որ սեղաններից մեկի մոտ նստած է «չար գայլը» ու բոլորին վառում-թափում է: Կտրող բրիգադից ժամանած գայլը:
Ինչևէ, կյանքի կամ թանկ գնով ընդունվում են ու այստեղ գալիս է ֆիլմի հիմնական մասը: Դասավանդում են տարբեր մակարդակի, ճաշակի մարդիկ: Լինում են ինքնավստահ, վախկոտ դասախոսներ. «Վու’յ հանկարծ չգան տեսնեն, որ բացակա չեմ դրել, վու’յ կտեսնեն, դուրս մի եկեք,վույ, վույ , վույ», կան և այսպիսիք. «ուր ուզում եք, գնացեք, ինչ ուզում եք` արեք»:
Ահա, իսկական հայ ազգի պատկեր. ծայրահեղությունից, ծայրահեղություն: Կան միայն իրենց հոտառությանը վստահող դասխոսներ. Մարդ ես, Աստված չանի հոտդ դուրը չգա. Այդ դեպքում վիճակդ նախանձելի չէ: Ամեն ինչ կանի, որ մի լաաավ տանջվես: Կան «բրենդ» դասախոսներ: Չփորձե’ք նրանց հասարակ միջանկյալի ժամանկ առաջարկել 10.000 դրամ. բա քո համար 10.000-ի դասխոս է այ մարդ, իիիիիիիիի: Կան մի կետի նայող ու ութսուն րոպե խոսող լարովի դասախոսներ: Չփորձեք շեղել, կամ խոսել. Կմոռանա ու ամեն ինչ կսկսվի նորից…
Մի խոսքով` բազմազան տեսականի` առանց ընտրության հնարավորության: Ուսանողների լայն տեսականի էլ կա: Լինում են դասի ժամանկ խեղճ դասախոսին ընդհատող, անիմաստ, երբեմն էլ` իմաստով խոսող ուսանողներ: Խոսեն, մենակ թե իրենց կերպարը մնա դասխոսի աչքերում, չեն էլ մտածում, բա որ թարթի` կկորչենք: Չէէէ, մտածում են, դրա համար էլ` անընդհատ ընդհատում են ու խոսում: Կան քննությանը չմասնակցող, առողջ, պարզապես չներկայացած, բժշկի ձևական թղթի համար էլ անգամ գումար չվճարած ուսանողներ, որ հաջորդ դասին հանձնում են քննություն «վերևում ասել եմ» կարգախոսով:
Չհաշված դա` արտոնյալ ուսանողը աղմուկից խուսափելու համար կարող է գնալ այլ լսարան. «Տետրս վերցնեմ` գնամ ուրիշ լսարան, այստեղ աղմուկ է»: «Հա, աղջիկ ջան կամ տղա ջան, գնա»,- ասում է «միամիտ» դասխոսը: Կան անվճարի համար մրցող ուսանողներ, բայց վերջում ո՞վ է հաղթում, իհարկե, նա, ով ծանոթ ունի: Բայց այդ հաղթողը, եթե խիղճ է ունենում, «պարտված»-ին ասում է, թե կներես, որ այսպես ստացվեց:
Սա դեռ ինչ է` անձեռնմխելի անվճարների դեպքում: Այո, նման բան էլ կա, չգիտեի՞ք: Ասում են` այս բաժինն անվճար չունի, բայց մեկ օր իմանում ես, որ լավ էլ ունի, տեղերն էլ զբաղված են: Իսկ անձեռնմխելիությունը կայանում է նրանում, որ, եթե անգամ գերազանց չսովորի` էլի անվճար է: Կան նաև «առնետ» ուսանողներ.այնպես անեն, որ դասախոսը տեսնի արտագրողին, դիտավորյալ պատճեն չտան և այլն: Կան, կլինեն ու դեռ կշատանան տեսակներն այս, մնացածը կախված է ձեր ճաշակից ու ընտրությունից:
Комментариев нет:
Отправить комментарий