3/27/2013

Հայ կինն անցյալում, ներկայումս, ապագայում


Հայ կինն անցյալում համարվել է ընտանիքի հիմքը, եղել է պաշտամունքի առարկա: Դրա վառ ապացույցները մեզ հասած երգերն են, բանաստեղծությունները:

Հայ կինը դաստիարակել է զավակներին՝ նրանց մեջ սերմանելով սեր հայրենիքի, մտերիմների նկատմամբ, հարգանք բոլորի հանդեպ: Ունենալով ուսերին ընտանիքի ծանր բեռը՝ չի մոռացել ինքնակրթության մասին: Նա ստեղծագործել է, պայքարել է բռնության վերացման, աշխատանքի և բազում այլ իրավունքների համար:

Հայ կինը ներկայումս: Քանի որ Հայ կանայք ներկայումս  սակավաթիվ են, թերևս այսուհետ ասենք կին, որը ազգությամբ հայ է, այսօր կրթություն է ստանում, բայց անկիրթ է, սիրում է տանը, բակում, փողոցում, հասարակական տրանսպորտում բարձրաձայն խոսել, հեռվից հեռու, տվյալ դեպքում հեռախոսի միջոցով «ախչի դու հա՞վ ես», «այ մարդ դե զահլեդ չունեմ» բառերով, բառակապակցություններով ու երկարաշունչ նախադասություններով «դիմել», բամբասել, ծանոթներին ու անծանոթներին հավ, էշ, անասուն և այլ որակումներ տալ, հռհռալ, մաստակը մեծ ախորժակով ու արագությամբ «ծամել», տանը թե դրսում, պատեհ-անպատեհ առիթով երեխային «դնգստել», նախավերջին տվյալներով տան  տղամարդկանց առջև, իսկ վերջին տվյալներով փողոցում հատկապես աղջիկ երեխաներին «մերկացնել» ու դես ու դեն քարշ տալ(տեսնես դժվա՞ր է երեխային տնից դուրս գալուց առաջ արտաքնոց տանելը, թե՞ նոր ձև է զգեստը փողոցում հանելը):

Ազգությամբ հայ կինն ապագայում. Բարդ հարց է. Իր բարդությամբ նման է «Տեսնես ԱՄՆ-ն առաջիկա 5 տարիների ընթացքում կընդունի՞  Հայոց ցեղասպանությունը» հարցին:

Ազգությամբ հայ կինն այսօր այնքան անարժեք է, որքան ժամանակակից երգերի, բանաստեղծությունների մեծ մասը:

3/14/2013

Չկա հուշարձան, չկա պրոբլեմ. Նախիջևանագետ


«Այսօր Նախիջևանի տարածքում չունենք հայկական որևէ խաչքար: Նախիջևանի տարածքում 1998-2006 թթ ավերվել են 27.000-ից ավելի հայկական խաչքարեր: Նոր Ջուղայի խաչքարերից մոտ 50-ը վերականգնվել է՝ շնորհիվ առանձին քանդակագործների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը՝ անդրադառնալով Ջուղայի խաչքարերի կրկնօրինակման և  տեղադրման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է պետության կատարվելիք և կատարված քայլերին՝ նախիջևանագետը նշեց. «Այս պահի դրությամբ Նախիջևանի Ջուղայում չկա հուշարձան, չկա պրոբլեմ: Հայաստանի անտարբերությունն է, որ միջազգայնորեն չեն դատապարտում Ադրբեջանի վարած քաղաքականությունը»: