ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են 1910-60-ական թվականների փաստացի իրադարձությունները:
«Գիրքն ընդգրկում է մի ժամանակաշրջան, որ մեր գրողները չեն անդրադարձել, խուսափել են: Գործող անձիք, դեպքերն իրական են: Երբ ծանոթացա հերոսի պատմությանը՝ հասկացա, որ կարող է պատմավեպ լինել: Հիմքում Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը. սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անցնում բանտարկության տարիներին, կոլտնտեսական շարժմանը, 1937թ.-ից մինչև Հայրենական մեծ պատերազմ, գերություն, վերադարձ հայրենի գյուղ, աքսոր…
Աշխատանքը տևել է 2-3 տարի, բավականին արխիվային տեղեկություն կա: Ներկայացվում է Շուշի բերդաքաղաքի, Չափար գյուղի, նրա ներսում և Արցախի մասին հյուսվող պատումներով»,-մեզ հետ զրույցում ասաց հեղինակը:
Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, գրականագետներ, որոնց թվում և գրքի քննադատ Դավիթ Սարգսյանը, ով գիրքը բնութագրեց հետևյալ ՝ «Պատմություն՝ բեկված մի մարդու կենսագրության մեջ» նախադասությամբ:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով էլ «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը մեծ նշանակություն կունենա ապագա պատմաբանների համար, ովքեր շատ կարևոր փաստեր կքաղեն աշխատությունից. «Սա ցույց է տալիս ԽՍՀՄ ղեկավարության անգործությունը, թշնամու նենգությունը և այլն»,-նշեց Ռ. Սաֆրաստյանը:
Комментариев нет:
Отправить комментарий