


Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում
թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց
թվի: Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլ..՝ pie =
), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր՝ բոլորը
տառով սկսվող:




Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879թ. մարտի 14-ին՝ գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Հայրը՝ Գերման Էյնշտեյնը մի փոքր ընկերության համասեփականատերն էր, որն զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից։ 1880թ. ամռանն ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Գերման Էյնշտեյնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որն զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Ալբերտ Էյնշտեյնը նախնական կրթությունն ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։
Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը,
Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը և Կանտի
«Զուտ բանականության քննադատություն»-ը։
Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել։
1934թ. գտնվելով ԱՄն-ում՝ Փրինստոնում, նա բարեգործական համերգ
է տալիս՝ կատարելով Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական
Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։
Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը և Կանտի
«Զուտ բանականության քննադատություն»-ը։
Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել։
1934թ. գտնվելով ԱՄն-ում՝ Փրինստոնում, նա բարեգործական համերգ
է տալիս՝ կատարելով Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական
Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։
Գիմնազիայում նա գիտելիքներով չի փայլել (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ 1895թ.աշնանը Ալբերտ Այնշտայնը մեկնեց Շվեյցարիա՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար։ Մաթեմատիկայի քննությանն իրեն հրաշալիորեն դրսևորելով՝ նա միևնույն ժամանակ տապալեց բուսաբանության և ֆրանսերենի քննությունները, որն էլ խոչընդոտեց նրան ընդունվել Բարձրագույն դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տվեց դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։
Արաուի կանտոնական դպրոցում Ալբերտ Այնշտայնն իր ազատ ժամանակը նվիրեց Ջ. Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի տեսության ուսումնասիրությանը։ 1896թ. սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարատական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ նույն թվականի հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։
Комментариев нет:
Отправить комментарий