ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոսել է 2014 թվականի հետ կապված իր նպատակների, օրենսդրական
նախաձեռնությունների, ամենատխուր Ամանորի և այլ հարցերի շուրջ:
Պարոն Ուրիխանյան, ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված 2014 թվականի հետ:
-2013 թվականին երազանքներիցս մեկը
իրականացավ և Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկի ստորգետնյա
անցումը վերանորոգվեց, հիմա էլ ցանկանում եմ, որ 2014 թվականին
Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող Երևանի կարելի է ասել ամենամեծ՝
«Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շենքը վերջապես երեսպատվի:
Ուզում եմ, որ չլուծված խնդիրների գոնե
որոշակի մասը լուծվի, ուզում եմ, որ երկրումս ապրելը լինի հաճելի ոչ միայն
որոշակի հնարավորություններ ունեցող խավի, այլև բոլորի համար:
Հանրային բարեկեցության մեջ եմ տեսնում իմ, ընտանիքիս ու շրջապատիս բարեկեցությունը:
Որո՞նք են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով հանդես կգաք հաջորդ տարի:
Կիսատ մնացած շատ բաներ կան.
լիցենզավորման համակարգի վերաբերյալ օրենդրական փոփոխությունները,
բարոյական վնասի հատուցման, ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու
մասին նախագծերը և այլն:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ կամ ամենատխուր Նոր տարին:
-Դժվարանում եմ ասել, որովհետև ինձ բախտ է
վիճակվել միշտ ուրախանալ. ուրախանալ մերձավորների ներկայությամբ,
մթնոլորտով, և, նույնիսկ, եթե եղել են ոչ այնքան զվարճալի կամ ցանկալիից մի
քիչ պակաս տոներ, ապա միևնույն է, դրանց խորհուրդն ինձ բավականություն է
պարգևել:
Ի՞նչ ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Կարևոր է, որ սեղանի շուրջ լինեն իմ կողմից սիրված մարդիկ, իսկ սեղանին լավ է՝ ավելի շատ գեղեցիկ բաներ լինեն:
Իսկ Դուք՝ ինքներդ, որևէ ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Այ, այստեղ ինձ մի քիչ անհարմար վիճակի
մեջ եք դնում, որովհետև ամեն տարի խոստանում եմ ինչ-որ բան պատրաստել,
օգնել ընտանիքիս անդամներին, բայց չի ստացվում, տեսնենք, թե այս անգամ
ինչպես կստացվի:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Կցանկանայի, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը
այցելեին բոլոր այն ընտանիքներին, որոնք որ իրենց երեխաների համար գոնե
նվազագույն ուրախություն կազմակերպելու հնարավորություն չունեն:
Հնարավորություն՝ Ամանորի խորհուրդի շրջանակներում:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/1/148051-ouzoum-em--or-erkroums-aprele-hajeli-lini-bolori-hamartigran-ourixanyan.html
Комментариев нет:
Отправить комментарий