Մեքսիկայում
զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: 49-ամյա Գիերմո Ռեյեսը հարբած մեքենա է
վարել: Նրա հետ մեքենայում եղել է նաև խոսող թութակը: Երբ ոստիկանները
կանգնեցրել են մեքենան, թութակը շտապել է տեղեկացնել, որ իր տերը հարբած է:
New York Daily News-ի փոխանցմամբ
ճանապարհային ոստիկանները Ռեյեսի մեքենան կանգնեցրել են սովորական ստուգման
համար: Երբ տղամարդը դուրս է եկել մեքենայից, ներսից ինչ-որ մի ձայն ասել
է.
«Նա հարբած է, նա հարբած է»:
Սկզբում ոստիկանները մտածել են, թե ուղևոր է, բայց հետո տեսել են թութակին:
Եկել են փորձագետները` տանելով թե'
թութակին, թե' նրա տիրոջը: Ռեյեսն անգամ խնդրել է, որ թութակին բերեն իր
խուց, քանի որ առանց իրեն թութակը չի կարող մնալ:
Комментариев нет:
Отправить комментарий