Բրիտանացի գիտնականները հետազոտություն են
անցկացրել` հանգելով եզրակացության, համաձայն որի Ալեքսանդր Մակեդոնացին
մահացել է խոտաբույսերի թունավորումից:
Իսկ պատմաբանների կարծիքով նրա մահը վրա է հասել հանկարծակի` հիվանդության հետևանքով:
Հայտնի է միայն, որ իր կյանքի վերջին
տարիներին Մակեդոնացին թույլ է իրեն զգացել` ստացած վերքի պատճառով և
գտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Նա շատ է խմել և բազմիցս կորցրել է
գիտակցությունը: Եվ, 12 օր տևած բարձր ջերմության պատճառով նա կորցրել է
խոսելու, քայլելու ունակությունը:
Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի
թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած
տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:
Комментариев нет:
Отправить комментарий