Հարավային Աֆրիկայի իշխանությունները պահանջել են, որ երկրի
հանգուցյալ
նախկին
նախագահ Նելսոն
Մանդելայի
բրոնզաձույլ արձանի
հեղինակները
հեռացնեն
ականջի
մեջ
գտնվող
բրոնզե
ճագարին:
Արվեստագետները ներողություն են խնդրել,
որ
առանց
թույլտվության
ճագար
են
զետեղել
լեգենդար
առաջնորդի
արձանի
ականջում:
Սակայն,
պարզվում
է,
այս
ամենն
իր
բացատրությունն
ունի:
Քանդակագործներ Անդրե Փրինսլուն և Ռուհան Յանսե ֆոն Վուրեն հայտարարել են, որ ականջի մեջ ճագար են տեղադրել, քանի որ նախարարությունը նրանց արգելել
է
իրենց
անունները
փորագրել
արձանի
ոտքերին:
Բացի
այդ,
քանդակագործները
ցանկացել
են
ասել,
որ
իրենց
ստիպել
են
աշխատել
լարված
մթնոլորտում`
գործն
արագ
ավարտին
հասցնելու
համար.գրում
է bbc-ն:
Նշենք, որ 9 մետր բարձրություն ունեցող արձանը կանգնեցվել է դեկտեմբերի 16-ին` ի հիշատակ
Մանդելայի,
ով
մահացել
է
դեկտեմբերի
5-ին`
թոքերի
բորբոքումից:
Комментариев нет:
Отправить комментарий