1/30/2014

Թե ինչու կինն ինքն իր հետ ամուսնացավ.Հուզիչ պատմություն

ԱՄՆ-ի Հյուսային Դակոտա նահանգի 36-ամյա  բնակչուհի Նադին Շվայգերտը կազմակերպել է սեփական հարսանիքը: Նա հագել է գեղեցիկ կապույտ զգեստ, պատվիրել է մեծ տորթ, ինչպես նաև հրավիրել է 45 հոգու: Միակ բանը, որ բացակայել է՝ փեսացուն է եղել:
Պարզվում է, որ  Նադինն այս քայլով ցանկացել է ասել, որ երջանիկ կարող է լինել նաև առանց տղամարդու:

Իրականում Նադինն ամուսնացած է եղել, ունի երկու երեխա, սակայն անհաջող ամուսնությունից ու բաժանվելուն հաջորդած դժվար և տառապալից տարիներին կինը կարծել է, թե ինչպես էլ լինի՝ կհանդիպի մեկին, ով կհասկանա իրեն և ում ինքը կհասկանա, վերջապես իր դեմքին ժպիտ կհայտնվի, սակայն այդ երանելի օրն այդպես էլ չի եկել:
Օրերից մեկ օր նրա ծանոթներից մեկը կատակով ասել է, թե բավական է սպասել իդեալական տղամարդու՝ դրա փոխարեն ավելի լավ է ինքն իր հետ ամուսնանա: Տարօրինակ կերպով Նադինը հետևում է այս խորհրդին և ոչ ոք չի կարողանում նրան հակառակը համոզել:
Հարսանիքի ժամանակ  Նադինը խոստացել է երջանիկ կյանք վարել: Հետո ամուսնական մատանի է կրել, իսկ, երբ հասել է համբույրի պահը, ներկաներին խնդրել է օդային համբույրներ ուղարկել: Հարսանքից հետ կինը մեկնել է հարսանեկան ճանապարհորդության:
-Ես հպարտ եմ, որ նման որոշում եմ կայացրել: Ես մարդ եմ, ով չի համապատասխանում ընդունված չափանիշներին ու իդեալներին,-ասել է Նադինը:

Комментариев нет:

Отправить комментарий