Ամերիկացի աշակերտ Զակ Զիմբելին
առաջադրանք է ստացել`«ստեղծել մի բան, որը երբևէ չի եղել»: Պատանին դիմել է
Միչիգանի համալսարանի 29 ուսանողի` խնդրելով թղթին պատկերել աշխարհի
քարտեզն այնպես, ինչպես հիշում են:
Հետո այս ամենը տղան տեղադրել է Reddit կայքում:
«Ահա, թե ինչպես են ուսանողները
պատկերացնում աշխարհը» վերտառությամբ հոդվածում Contenido մեքսիկական կայքը
գրել է, որ Հնդկաստանը հայտնվել է Աֆրիկայի և Սաուդյան Արաբիայի
տարածքում, իսկ քարտեզների մեծ մասում էլ Անտարկտիդան, Արկտիկան,
Գրելանդիան, Նոր Զելանդիան, Մադագասկարը, Սկանդինավյան և Բրիտանական
կղզիները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ անհետ կորել
են:
Ջակարտայում էլ նկատել են, որ ուսանողներն անտեսել են Ինդոնեզիան: Թուրքական Hurriyet-ն էլ խոսել է իրենց երկրի անհետացման մասին:
Комментариев нет:
Отправить комментарий