11/22/2014

Պանդան և ձյունը.զվարճալի տեսանյութ

Տորոնտոյի կենդանաբանական այգին YouTube-ում տեղադրել է զվարճալի տեսանյութ՝ պանդայի մասնակցությամբ: Նա մանկան նման խաղում է ձյան հետ:
Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատ.՝ Ailuropoda melanoleuca),- «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ:Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։

Комментариев нет:

Отправить комментарий