Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը եւ ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը:
Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով aspbirds.org կայք, լրացրեք նորությանը կցված հարցաթերթիկը եւ ուղարկեք այն armbirds@yahoo.com էլ. հասցեին:
Комментариев нет:
Отправить комментарий