Ոսկե ձկնիկը (լատ.՝ Dorado) երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն է։ Երկնքում զբաղեցնում է 179,2 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 32 աստղ։ Ռուսաստանի տարածքից տեսանելի չէ։ Համաստեղությունում է գտնվում խավարման հարավային բևեռը։
Ոսկե ձկնիկի համաստեղությունն առաջարկել է Պետեր Պլանցիուսը 1598 թվականին։ Որոշ ժամանակ նրան հենց այդպես էլ անվանում էին, բայց 1627 Ռուդոլֆյան աղյուսակներում Յոհա Կեպլերը առաջարկել է «Սրաձուկ» (լատ.՝ Xiphias) տարբերակը։ Հենց այդ տարբերակով էլ համաստեղությունը հանդիպում է մի շարք հին երկնային քարտեզներում։ Ի դեպ այդ քարտեզներում պատկերում էին ոչ միայն սրաձկանը այլ նաև սղոցաձուկ։
Այժմ ընդուված է Պլանցիուսի տված անվանումը՝ Dorado (Ոսկե ձկնիկ)։ Բայց գերմաներենում պահպանվել է «Սրաձուկ» (գերմ.՝ Schwertfisch).
Комментариев нет:
Отправить комментарий