Պարզվում է՝ Եվրոպական երկրներում մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը հաշվում են հատուկ օրացույցով:
Սուրբծննդյան օրացույցը հատուկ օրացույց է եվրոպական երկրներում, որով հաշվում են մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը։ Սովորաբար օրացույցն սկսվում է դեկտեմբերի մեկից (կամ Սուրբ Ծննդյանը նախորդող չորս կիրակիներից մեկից), բաղկացած է քսանչորս օրից և ավարտվում է Սուրբ Ծննդյան նախորդ օրը։
Ըստ սովորության` սուրբծննդյան օրացույցը բացիկ է կամ ստվարաթղթից պատրաստված տնակ` բացվող պատուհաններով, որոնցից յուրաքանչյուրի հետևում որևէ փոքրիկ նվեր է, մաղթանք-գրություն կամ հերթականությամբ դրված են որևէ պատմության հատվածներ (օրինակ` Հիսուսի ծննդյան պատմությունը)։ Սուրբծննդյան օրացույցը կարող կազմված լինել թելի վրա կախված փոքրիկ պարկերից, առաձին տուփերից, ծրարներից, գուլպաներից և այլն։

Սուրբծննդյան օրացույցի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XIX դարի առաջին կեսին։ Ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայում. առաջին օրացույցները պատրաստել են Լյութերական եկեղեցու հետևորդները։ Դրանք սովորաբար ուղղանկյուն ստվարաթղթեր են եղել, որոնց վրա ամրացվել են «պատուհաններ»։
Կարճ ժամանակում սովորույթը տարածվում է և XX դարում սուրբծննդյան օրացույցներ սկսում են պատրաստել ողջ Եվրոպայում։
Комментариев нет:
Отправить комментарий