Երեխան դպրոցում վա՞տ է սովորում.դա դեռ ոչինչ չի նշանակում: Պարզվում է՝ աշխարհահռչակ շատ մարդիկ դպրոցում վատ են սովորել, իսկ լավագույն դեպքում սիրով սովորել են մեկ կամ երկու առարկա:
Ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր Վոլտերի հայրը ցանկացել է, որ որդին իրավաբան դառնա, սակայն տղային տարել է ճիզվիտյան դպրոց, որտեղ նրան «լատիներեն և այլ հիմար բաներ» են սովորեցրել:
Դպրոցում երկար ժամանակ վատ է սովորել անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը: Խելքի է եկել դասընկերոջ ծեծից հետո, և լինելով հիվանդ և թույլ երեխա՝ որոշել է ապացուցել, թե ինչի է ընդունակ.ուսուցիչներն ապշած են մնացել:
Գերմանական կայսրության առաջին կանցլեր, նշանավոր պետական գործիչ և դիվանագետ Օտտո ֆոն Բիսմարկը դպրոցում միջակ է եղել: Բայց, ընդունվելով Գևորգ Ավգուստի անվան համալսարան՝ ուսումը նախընտրել է ընկերների հետ ժամանցից:
Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ, կայսր, զորավար և պետական գործիչ Նապոլեոնին դպրոցական առարկաներից հեշտությամբ է տրվել միայն մաթեմատիկան:
Գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը ողջ կյանքի ընթացքում գրել է տառասխալներով, իսկ հանրահաշիվը նրա համար այդպես էլ անհասանելի է մնացել:
Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը, ով նույնպես լավ չի սովորել, ծնողները ծանոթներին ասել են, որ նրա ապագան չեն ցանկանում կանխատեսել, ուղղակի հույս ունեն, որ մի սովորական աշխատանք կգտնի:
Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, կարելի է ասել, լաց է եղել հանրահաշվի դասերին և ուսման ավարտին ամենածույլ աշակերտների ցուցակում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին դպրոցական տարիներին բացառապես չի հետաքրքրվել գրականությամբ, ավելին, մինչև վերջ չի կարողացել կարդալ «Աննա Կարենինան»:
Դպրոցական տարիներին հանրահռչակ սովետական կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը 3-ից բարձր գնահատական ստացել է շատ հազվադեպ:
Ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը գիմնազիայում սովորելու տարիներին մնացել է նույն կուրսում:
Комментариев нет:
Отправить комментарий