1/30/2015

Սուրբ Սարգսի տոն.ավանդույթներ


Ըստ հայոց եկեղեցական տոնացույցի` Սուրբ Սարգսին նվիրված տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատկից 63 օր առաջ` շաբաթ օրը: 

Ավանդության համաձայն` Ս. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին և անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց: Նրա մասին ամենից շատ տարածված ավանդազրույցների հիմնական սյուժեն նրա կողմից պասը պահողների գովաբանություն էր և պատիժը` այն չպահողներին: 

1/27/2015

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, հա՛յ զինվոր

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

1/25/2015

Կարապի այս տեսակը թշշան ձայն է արձակում

Թշշան կարապը բադերի ընտանիքի թռչուն է:Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։

1/24/2015

Ինչպե՞ս ես դու, չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի

1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում ծնվել է հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը: Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսել է հաճախել դպրոց: Մանկական հասակից շատ է կարդացել, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձել պոեզիայում։







Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացնել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:
Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:
Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է…նո՛ւյնպես քմծիծաղ:
***
Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եվ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
____վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ…կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…

1/18/2015

Իտալացի նկարիչը ձեռքերի վրա անհավանական նկարներ է պատկերում (լուսանկարներ)

Իտալացի հայտնի  նկարիչ Գուիդո Դանիելեն բացառիկ տաղանդի շնորհիվ 2000 թվականից սկսած մարդկային ձեռքերը վերածում է  «կենդանիների»` հիպերիրական կենդանական նկարներ պատկերելով: 





















Այս լուսնագնացը Երկիր վերադառնալուց հետո դարձել է ավետարանիչ և երկար տարիներ Արարատի գագաթին փնտրել է Նոյան տապանը

Պարզվում է՝ մարդը տիեզերքում մինչ այժմ ամենաերկարը մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե (ավելի քան 2 տարի)։Մինչև տիեզերք ճամփորդելը, տիեզերագնացը երկար ճանապարհ է անցնում։ 

ԱՄՆ օդուժի սահմանմամբ տիեզերքի «շեմը», սկսվում է 80,5 կմ (50 մղոն) բարձրությունից, իսկ ըստ Օդագնացության միջազգային ֆեդերացիայի (ՕՄՖ)՝ 100 կիլոմետրից։ Այս տարբերության պատճառով, 1962-1968 թթ. X-15 օդանավերով թռիչք կատարած որոշ օդաչուներ ԱՄՆ օդուժի կողմից համարվում են տիեզերագնացներ։ ՕՄՖ-ն այդ օդաչուներին տիեզերագնաց չի համարում, բացառությամբ Ջոզեֆ Ուալկերի, ով երկու անգամ հատել է 100 կիլոմետրը։

1/16/2015

Այս երկրում ամուսինները կարող են բաժանվել, բայց ուրիշի հետ ամուսնանալը բացառվում է

Այս երկրում ամուսինները կարող են բաժանվել, բայց ուրիշի հետ ամուսնանալը բացառվում է: Զարմանալի է, չէ՞: 
Պարզվում է՝ այդպես է Հարավային Եվրոպայում գտնվող Մալթայի Հանրապետությունում:  Ավելին, այն Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ արգելված են ամուսնալուծությունները։

Նշենք, որ ամուսնալուծություններն օրենքով արգելված են նաև  Ֆիլիպիններում(չհաշված Վատիկանը): Մինչև 2004թ. նմանատիպ արգելք գործում էր նաև Չիլիում։

Մալթան զբաղեցնում է Մալթայան կղզեխումբը՝ 2 մեծ (Մալթա ու Գոցո) և մի շարք մանր կղզիներ՝ Միջերկրական ծովի կենտրոնական մասում։

Առանց գետերի և լճերի թփուտային բուսականությամբ քարքարոտ երկիր է։

1/01/2015

Ամանորի ստեղծման պատմությունը

Ամանորը (Նոր տարի, Նավասարդ) նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։