Արմենիան քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ Անվանումը ստացել է 1880 թվականին, իսկ սեփականատերերը եղել են Հարավային ամերիկայից եկած հայերը: Քաղաքի կարգավիճակ է ստացել հիմնադրվելուց 9 տարի անց: Բնակիչների թիվն արագ աճել է, ինչն էլ իշխանություններին ստիպել է 1889 թվականի հոկտեմբերի 14-ին ճանաչել Արմենիան որպես քաղաք: 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի:
Ինչպես Կոլումբիայի շատ քաղաքները, այնպես էլ Արմենիան 2 անուն ունի: Այն անվանում են նաև Հրաշքների քաղաք: Իսկ այս անունը ստացել է արտասովոր կերպով արագ զարգանալու համար: Այնտեղ գրեթե աղքատներ չկան: Արմենիայում են աճում ամենահամեղ էլիտար սուրճերի տեսակները, ուստի այն անվանում են նաև Կոլումբիայի սուրճի մայրաքաղաք:
Комментариев нет:
Отправить комментарий