3/02/2015

Սֆինքսը նաև կատու է

Սֆինքսը կատվի տեսակ է, մարմնի վրա չունի  մորթի, սակայն այնպես չէ, որ բացարձակ մազ չկա։ Նրանց մաշկը քարայծի մաշկին շատ նման է։ Բեղեր կարող են և լինել, և չլինել, կամ էլ կարող են լինել կոտրված։ Քանի որ նրանք չունեն մորթի, ավելի շուտ են մրսում, քան սովորական կատուները։ Չնայած այն փաստին, որ առանց մազ կատուները շատ հին ժամանակներից կան, նրանք սկսել են զարգանալ Եվրոպայում 1960-ական թվականներին։ Երկու տարբեր՝ առանց մազ Ֆիլայն կատուների խմբեր հայտնաբերվեցին Հարավային Ամերիկայում, որն էլ 1970-ական թվականներին ստիպեց նրանց ցեղին անվանել` Սֆինքս։

Նրանք ունեն՝
Սեպի նման գլուխ, դուրս ընկած այտոսկրերով
Մեծ` լիմոնի նման աչքեր
Շատ մեծ ականջներով. առանց մազերի, սակայն շատ փափուկ
Լավ մկանոտ, միջին չափի պարանոց
Միջին չափի իրան, գլանաձև կրծքավանդակ
Թաթի բարձիկները մյուս կատուներինից հաստ է, որն էլ բարձի վրա քայլելու տպավորություն է թողնում
Մկանոտ մարմին
Սֆինքս կատուները ճանաչված են իրենց ընկերասիրությամբ։ Նրանք շատ աշխույժ, խելացի, հետաքրքրասեր են։ Նրանք շատ նման են շներին։ Սֆինքսները անընդհատ դիմավորում են իրենց տերերին դռան դիմաց, և շատ են սիրում նոր մարդկանց հանդիպել։

Комментариев нет:

Отправить комментарий