Բացի սովորական վարունգից կա նաև կատաղի վարունգ:
Կատաղի վարունգը կամ իշավարունգը (լատ.՝ Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Ծաղիկները բաց դեղնավուն են, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է։