Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին փռված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա:
Այն հիմնել է հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը՝ մոտ 330թ.-ին: Այս մասին հիշատակում
է հայ պատմիչ Մովսես Խորենացին, իսկ ահա, առավել մանրամասն նկարագրություն տալիս է
Փավստոս Բուզանդը: