Ճապոնիայում հետզհետե ավելի շատ դպրոցներ և ընկերություններ կոչ են անում աշակերտներին և աշխատակիցներին արտասվել, որպեսզի ազատվեն սթրեսից և պահպանեն հոգեկան առողջությունը։
Lenta.ru-ն հղում անելով The Japan Times-ին՝ գրում է, որ փորձագետների կարծիքով ուրախության կամ տխրության արցունքները օգնում են ազատվել լարվածությունից և հանգստացնում նյարդային համակարգը։
«Լացը մշտական սթրեսից ինքնապաշտպանություն է»,- ասել է ճապոնացի պրոֆեսորը։
Միջին դպրոցում կա ուսուցիչ, ով արդեն ավելի քան հինգ տարի լացի հատուկ դասընթացներ է անցկացում։ Դասերին նա սովորեցնում է մարդկանց, թե ինչպես լացի օգնությամբ ազատվել լարվածությունից։
«Եթե դուք լացում եք շաբաթական մեկ անգամ, կարող եք ապրել ազատ՝ առանց սթրեսի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը։
Տոհո համալսարանի իր գործընկերների հետ նա շրջում է երկրով մեկ և լացի օգտակարության մասին դասախոսություններ կարդում։
Ճապոնիայում սթրեսըի պատճառով մարդկանց մահվան աճ է գրանցվել: Մարդիկ հաճախ ինֆարկտ և ինսուլտ են ստանում աշխատավայրում:
Комментариев нет:
Отправить комментарий