2/21/2013

Աստրիդ Լինդգեն


Շվեդ գրող, հեղինակ` մանկական հայտնի գրքերի,  ինչպիսիք են  «Կառլսոնը, որն ապրում է տանիքում», «Երկարագուլպա Պեպին», Աստրիդ Աննա Էմիլյա Լինդգրենը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին Շվեդիայում, ֆերմերի ընտանիքում։ Աստրիդը ընտանիքի 2-րդ երեխան է եղել, ունեցել է եղբայր և 2 քույր։ Ինչպես գրել է Լինդգրենը իր ինքնակենսագրականում,  մեծացել է ձիու և «ձկնորսական ցանցի» ժամակակաշրջանում։ Կյանքի ռիթմը շատ դանդաղ է եղել։ Ինքը` հեղինակը, իր մանկությունը երջանիկ է համարել։
Նա շրջապատված, է եղել բանահյուսությամբ։ Հայրը և ընկերները  հաճախ են պատմել հանելուկներ, պատմություններ, ինչն էլ հետագայում արտացոլվել է գրողի աշխատանքներում։ Նրան միշտ գրավել են հեքիաթները, հետագայում դպրոցում ի հայտ եկավ նրա գրելու ձիրքը։ Դպրոցից հետո, 16 տարեկանում Աստրիդը աշխատել է լրագրող` Wimmerby Tidningen թերթում։ Ապա մեկնել է Սթոքհոլմ, որտեղ ավարտվելով քարտուղարի դասընթացները, աշխատել է այդ ոլորտում։ 1926 թվականին ծնվում է նրա որդին` Լարսը։ 1928 թ. նա քարտուղար է աշխատում թագավորական մեքենաների գործարանում, որտեղ ծանոթանում է Ստրուե Լինդգրենի հետ և ամուսնանում են 1931 թվականին։
Ամուսնությունից հետո Աստրիդը որոշում է տանը մնալ և մեծացնել որդուն, 1934 թ. ծնվում է նաև աղջիկը` Կարինը։ Նա բազում պատմվածքներ է գրել մակական ամսագրերի համար։
Ինչպես խոստովանել է Լինդգրենը, «Երկարալեզու Պեպին» գրվել է` շնորհիվ դստերը։ 1941 թվականին Կարինը հիվանդանում է, թոքերի բոբոքում ուներ, և ամեն գիշեր Աստրիդը նրան տարբեր պատմություններ է պատմել։
Մի անգամ աղջնակը հենց այնպես, առանց մտածելու, խնդրում է նրան պատմել երկարալեզու Պեպիի մասին։ Աստրիդը սկսում է պատմել չենթարկվող աղջկա մասին։
Պեպիի մասին պատմությունից հետո Աստրիդը պատմում է մի շարք պատմություններ, որոնք դուր են գալիս Կարինին, և աղջնակի 10 ամյակի կապակցությամբ հրատարակում է բոլորը և նվիրում նրան։
1944 թվականին Աստրիդը մասնակցում է երեխաների համար «Լավագույն գիրք» մրցույթին և զբաղեցնում է  2-րդ հորիզոնականը։
1969 թ. Սթոքհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» ներկայացումը, որն անհավանական էր այդ ժամանակաշրջանում։ Դրանից հետո Լինդգրենի ստեղծագործությունները բեմադրվում են աշխարհի  տարբեր թատրոններում։
1958 թվականին Աստրիդ Լինդգրենին պարգևատրում են Հանս-Քրիստիան Անդերսոնի մեդալով, որը հայտնի  է որպես Նոբելյան մրցանակ` մանկական գրականության ոլորտում։ 1969 թ ստացել է Շվեդիայի ազգային մրցանակ` գրականության ոլորտում ներդրման համար։
Աստրիդ Լինդգրենը մահացել է 2002թվականի հունվարի 28-ին։

Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի

«Գրողի ծոցը օրացույցը։ Ֆրենկ Սինատրայի մահվան օրը XX դարի վերջն է». Լրագրողներ


Ամերիկացի դերասան, երգիչ, շոումեն Ֆրենսիս Ալբերտ Սինատրան ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Ջերսիում` բազմասենյականոց տան երկրորդ հարկում։ Ծննդաբերությունը շատ բարդ է եղել, պատճառներից մեկն էլ այն է եղել, որ երեխան կշռել է 6 կգ։
Նրա ընտանիքը ԱՄՆ է գաղթել Իտալիայից։ Կայուն աշխատանք ունենալու համար հայրը` Մարտինը մասնակցել է  բռնցքամարտի մրցումների, մայրը` Դոլին աշխատել է դեմոկրատական կուսակցությունում։
Տղան մեծացել է տատիկի և մորաքրոջ մոտ։  1917 թվականին կատարում էր առաջին քայլերը, երբ ԱՄՆ-ն մասնակացում է պատերազմին։ Հայրը մեծ էր պատերազմին մասնակցելու համար, ուստի շարունակում է իր մշտական աշխատանքը բարում, ռինգում, ապա հրշեջ ծառայությունում։
Ի  տարբերություն իր հասակակիցների` Սինատրան դանդաղ էր աճում և բավականին զիջում  էր նրանց։ Տղան երաժշտությամբ սկսում է զբաղվել 13 տարեկանում։ 1933 թվականին, երբ հանդիպում է իր կուռքին` Ջերսի-Սիտին, այդ օրվանից որոշում է զբաղվել երաժշտությամբ։
Սինատրան որոշ ժամանակ աշխատել է լրագրող` տեղի թերթերից մեկում։
1935 թվականին «The Hoboken Four» խմբի հետ Սինատրան մասնակցում է երիտասարդ տաղանդների` «Major Bowes Amateur Hour» ռադիոշուին և հաղթում։ Դրանից հետո 18 ամիս աշխատում է որպես շուումեն Նյու Ջերսիի ռեստորաններից մեկում։
1939թ.  Սինատրան ամուսնանում էիր առաջին սիրո` Նենսի Բարբատոյի հետ։ Ծնվում է նրանց դուստրը` Նենսի Սինատրան, ապագա երգչուհին, 1944 թվականին ծնվում է Ֆրենկ Սինատրա կրտսերը(Սինատրայի նվագախմբի ղեկավարը), ապա 1948 թվականին Թինա Սինատրան` կինոպրոդյուսեր։
1949 թվականը ամենածանր ժամանակաշրջանն էր Սինատրայի համար։  Նրան ազատում են ռադիոյի իր աշխատանքից, նախատեսված համերգները չեղյալ են հայտարարվում։ Այդ ամենն այնքան անսպասելի էր և դաժան, որ երաժիշտը որոշում է վերջ տալ իր կյանքին։
1951 թվականին Սինատրան ամուսնանում է Ավա Գարդների հետ։ 6 տարի անց բաժանվում են։ Ցրտից Սինատրան կորցնում է ձայնը։ Ձայնի հետ խնդիրները ժամանակավոր էին, կարճ ժամամանկ անց ամեն ինչ վերականգնվում է։ 1953 թվականին նկարահանվում է «Այստեղից դեպի հավերժություն»  ֆիլմում` ստանալով «Օսկար» երկրորդ պլանում խաղալու համար։ Ապա նրան հրավիրում են նկարահանվելու այլ ֆիլմերում։
1966 թվականին Սինատրան, ով  արդեն 51 տարեկան էր, ամուսնանում է 21-ամյա արտիստուհի Միա Ֆերրոուիի հետ։ Ամուսնալուծվում են հաջորդ տարի։ Սինատրան 4-րդ անգամ ամուսնանում է Բարբարա Մարկսի հետ, այս անգամ մինչև կյանքի վերջ։
1971 թվականին Սինատրան հայտարարում է, որ թոշակի է անցնում, չնայած հաճախակի է համերգներ ունեցել։
1988 թվականի մայիսի 14-ին Սինատրան մահանում է սրտի կաթվածից` 82 տարեկանում։
Այս առիթով լրագրողների մեծ մասը գրել է. «Գրողի ծոցը օրացույցը։ Ֆրենկ Սինատրայի մահվան օրը XX դարի վերջն է»։


Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի

«Աստված դեպի ինձ ուղղեց մատն՝ ասելով. «Գրի՛ր երաժշտություն թատրոնի, միմիայն թատրոնի համար». Ջակոմո Պուչչինի


1858 թվականի դեկտեմբերի 22-ին է ծնվել մեծանուն իտալացի  օպերային երգահան Ջակոմո Պուչչինին: Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»՝ դուրս գալով օպերայի շրջանակներից՝ դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաև Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900),«Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արևմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները։
Ջակոմո Պուչչինին ծնվել է երաժշտի ընտանիքում: Հոր մահվանից  հետո տղային ուղարկում են ուսանելու քեռու մոտ, ով նրան համարել է վատ աշակերտ և ամեն սխալ նոտայի համար հարվածել է նրան: Ապա Պուչչինին աշխատել է եկեղեցական երգչախմբում՝ որպես երգեհոնահար: Կոմպոզիտոր դառնալու ցանկություն առաջանում է այն ժամանակ, երբ լսում է Վերդիի «Աիդա»-ն:
«Աստված դեպի ինձ ուղղեց մատն՝ ասելով. «Գրի՛ր երաժշտություն թատրոնի, միմիայն թատրոնի համար»:
18882 թվականին Պուչչինին մասնակցում է մեկ գործողությամբ օպերաների մրցույթին: Չստանալով ոչ մի մրցանակ, նրա «Wilis» օպերան 1884 թվականին բեմադրվեց Teatro dal Verme-ում: Այս օպերան գրավում է Ջուլիո Ռիկորդի ուշադրությունը, ով եղել է հայտնի հրատարակչական տան ղեկավարը: Նա Պուչչինիին պատվիրում է գրել նոր օպերա: Դա «Էդգարն» էր: Նրա երրորդ՝ «Մանոն Լեսկո» օպերան մեծ հաջողություն ունեցավ: Չհաշված Վագների ազդեցությունը, այս օպերայում ամբողջովին արտահայտվեց Պուչչինիի տաղանդը:
Հաջորդ՝ «Բոհեմ» օպերան մեծ փառք բերեց օպերային երգահանին: Սրան հաջորդում է «Տոսկա» օպերան: Արիայի գլխավոր հերոսուհին եղել է Դարկլեն և, գրելով երկրորդ գործողությունը՝ «Vissi d’arte», Պուչչինին թույլ է տալիս շիկահեր հերոսուհուն  կեղծամ  չկրել( «Տոսկա»-ի լիբրետտոյում պետք էր լինել սևահեր):
1904 թվականի փետրվարի 17-ին Պուչչինին Միլանի «Լա Սկալա» թատրոնում ներակայացնում է ,«Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)»օպերան՝ Դ. Բելասկոյի պիեսի հիման վրա:
«Աղջիկը Արևմուտքից» օպերան Պուչչինին ավարտին է հասցնում 1910 թվականին:
Պուչչինին մահանում է 1924 թվականին՝ կոկորդի վիրահատության հետևանքով: «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում: Ավարտի մի քանի տարբերակներ կան, առավել շատ կիրառվում է Ֆրանկո Ալֆանոյի հեղինակածը:
Պուչչինիի անունով է կոչվում Մերկուրիի խառնարաններից մեկը:

Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի

Նա ցանկացավ իմանալ, թե ինչից են բաղկացած աստղերը և ստեղծեց ռումբեր


110 տարի առաջ, 1903 թվականի հունվարի 12-ին ծնվեց մի մարդ, ով ԽՍՀՄ-ը վերածեց հզոր միջուկային կետի:
Իգոր Կուրչատովը իր օրագրերում խոստովանել է, որ դեռևս մանկուց է երազել իմանալ, թե որտեղից են աստղերը էներգիա ստանում: Այս  հետաքրքրությունները  բերեցին նրան, որ նա դարձավ Խորհրդային ատոմային ռումբի «հայրը»:
Նա ապրեց ընդամենը 57 տարի:Գործընկերների, անվանի գիտնականների շարքերում ամենաերիտասարդն էր: Գուցե դիտմամբ աճեցրել էր մորուք, որպեսզի տարիքով երևար: Նա ակադեմիկոս էր և ստացավ «Մորուք»  մականունը: 1932 թվականի Խորհրդային Միությունում  առաջիններից էր, որ սկսեց ուսումնասիրել ֆիզիկայի ատոմային մոլեկուլները: Նրա ղեկավարությամբ առաջինը ստեղծվեց հայրենասիրական ցիկլոտրոնայինը, եվրոպայում առաջինը ստեղծեց ատոմային ռեակտորը, ինչպես նաև աշխարհի առաջին համաձուլվածքային ռումբը: Նա հիմնադրեց և դարձավ ատոմային ինստիտուտի առաջին տնօրենը:
«Զրուցելով ակադեմիկոս Միխայիլ Սադովսկիմի հետ՝  նրանից լսեցի անսպասելի խոսքեր` «Կուրչատով-սա ինչ որ բացառություն է», որը բնության երևույթ է,-հիշել է կենսագրությունների առաջատար գիտաշխատո , «Կուրչատովը և իշխանությունները» գրքի հեղինակ Յուրի Սմիրնովը:
Իսկ ակադեմիկոս Բորիս Ռուշենբախն էլ ասել է,  որ նրա առաքելությունը ավելի բարձր է, քան այլ գիտնականի առաքելությունը. «Ի՞նչ է նա…մարշալ, որը 20 տարեկան էր, նրան նկատել է հենց ինքը`  «Խորհրդային ֆիզիկայի հայրը»` Աբրամ Իոֆեն:
Լենինգրադի ֆիզիկայի տեխնիկումից  իրենց կարիերան են սկսել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Սեմենովը, Ալֆերովը, Արցիմովիչը, Ալիխանովը և այլք: Նրանցից յուրաքանչյուրը աշխատել է առաջին Խորհրդային ռումբը ստեղծելու գործում:
1943 թվականին Կուրչատովի գլխավորությամբ Մոսկվայում ստեղծվեց № 2 գաղտնի լաբորատորիան, հետագայում այն դարձավ ատոմային էներգիայի ինստիտուտ, իսկ այժմ այն Կուրչատովի անվան ազգային հետազոտությունների ինստիտուտն է: Սա մի կենտրոն է եղել, որտեղ ստեղծվել են  բացառիկ զենքեր: Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից հետո աշխարհը դողաց: Երբ 1949 թվականի օգոստոի 29-ին Սեմիպալատյան դիրքերում վառվեց Խորհրդային առաջին ռումբը, աշխարհը հասկացավ, որ Խորհրդային Միությունը առաջատարն է: 4 տարի անց կուրչատովյան գործընկերները ստեղծեցին 400 տոննա ջրածնային ռումբ:
«Կուրչատովի  անմիջական գլխավորը եղել է Բերիան»,-ասում է Յուրի Սմիրնովը: Նույնիսկ առաջին ատոմային ռումբի փորձակումից հետո Բերիան նրան հարցրել է. «Ո՞վ է քո իրավահաջորդը»: Կուրչատովի գործունեությամբ հետաքրքրված  է եղել նաև Ստալինը: Ստալինը որպես երախտագիտության նշան նրան է նվիրել մեծ դիմանկար: Իսկ Խրուշչովը նրան ընդգրկել էր դեպի Անգլիա մեկնող պատվիրակության կազմում: Բայց, իհարկե ֆիզիկոսին հետևում էին: Ստալինը ասել է. «Մենք Կուրչատովին կտանք անսահմանափակ վարկեր, բայց կվերահսկենք նրան: Նրան բնորոշում էին  որպես գաղտնապահ, խորամանկ, շատ զգույշ և ունակ՝ կազմակերչական աշխատանքներ կատարելու: Այսօր Ֆրանսիան իրականացնում է Կորչատովի նախագիծը, որին միացել է նաև Ռուսաստանը. ստեղծել միջազգային փորձարարական ռեակտոր: Շնորհիվ նրա այսօր մարդկությունը կարող է ստեղծել անսպառ էներգիայի աղբյուր:

Աղբյուր՝ Կոմսամոլսկայա պրավդա

Սփյուռքի գրողը եթե գրում է հայերեն, նա պետք է լինի ՀԳՄ անդամ. Ավիկ Իսահակյան


Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է։ Ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 30-րդ սեսիայի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից։

Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակկերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը։ Մեր ժողովուրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը։ Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով մեկնարկած գիտաժողովի մասնակից լեզվաբանների, գրականագետների ամեն մի ելույթի հիմքում այս գաղափարն էր, որի լիարժեք իր դերում հանդես գալու համար առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց լուծման ուղիներն էլ փորձեցին գտնել առաջին և ոչ վերջին այս գիտաժողովում։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ով իր խոսքում նշեց, որ հայոց լեզվի հիմախնդիրները վերջին 2-3 տասնամյակում շատ են կուտակվել։ Ինչ վերաբերում է նրա` «Սփյուռքահայ գրականության լեզվական հեռանկարները զեկույցին, պարոն Իսհակայանը ասաց, որ խորհրդային տարիներին չգիտեինք` ինչ է սփյուռքահայ գրականությունը։ «Կարծես թե արևմտահայ աշխարհից ծանր փաթեթ էր եկել։ Մեր ինստիտուտում կա սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժին։ Սփյուռքի գրականություն նշանակում է հին աշխարհի գրականություն։ Ծրագրել ենք տպագրել հին սփյուռքահայ գրականության հանրագիտարան»,-իր խոսքում նշեց գրականագետը` անդրադառնալով առանցքային մի քանի խնդիրների.

«Սփյուռքում սկսել են քիչ գրել հայերեն։ Դա առաջին հերթին դպրոցից է, իսկ հայկական դպրոց երեխային ուղարկելու համար ծնողը պետք է վճարի։ Այնպես պետք է արվի, որ դպրոցը կապվի երեխայի հետ։

Դժվար է սփյուռքում գիրք տպագրելը։ Կարևոր է, որ լավագույն սփյուռքահայ հեղինակների գրքերը տպագրվեն Հայաստանում, նոր ուղարկվեն այնտեղ։

Արևմտահայ, արևելահայ լեզուներ։ Սա հնարավորություն է տալիս, որ արևմտահայ գրականությունը շարունակի զարգանալ իր ուղով։ Պատկերացրեք` սրանք միացնենք, սարսափելի կլինի։ Պետք է թույլ տալ, որ համաչափ զարգանա։

Սփյուռքի գրողը նույն գրողն է։ Եթե գրում է հայերեն, նա պետք է լինի ՀԳՄ անդամ»,-իր ելույթում ասաց ն Ա. Իսահակյանը` կոչ անելով պահպանել հայոց լեզուն, որը հայագիտության մեջ շարժիչ ուժն է։

Գիտաժողովին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով շնորհավորեց բոլորիս Մայրենի լեզվի պետական տոնի առիթով. «Լեզուն համայն հայության գոյության և լինելիության հիմքն է։ Պետության հիմքը ընտանիքը, մշակույթը, լեզուն է։»,-ասաց նախարարը` նշելով, որ աններելի վիճակում է հրապարակային, պաշտոնական լեզուն։ «Ցավալի է մամուլի և հեռուստատեսության լեզուն, հատկապես սերիալների գռեհկաբանությունը։ Մեսրոպյան գիրը չի երևում գովազդային վահանակների վրա, էլեկտրոնային տարածքում։ Իսկ սփյուռքում հայ երիտասարդը սկսել է չխոսել հայերեն, մեծ են խառնամուսնությունները»,-ահազանգեց Հ. Հակոբյանը։

Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի գրողների միության հետ սահմանել է «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որով պարգևատրվեցին Ն.Ս.Օ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ն, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` Հայաստանում և Սփյուռքում մայրենիի պահպանության, տարածման ու զարգացման գործում նշանակալի ավանդի համար։



Անի Կարապետյան