Շվեդ գրող, հեղինակ` մանկական հայտնի գրքերի, ինչպիսիք են «Կառլսոնը, որն ապրում է տանիքում», «Երկարագուլպա Պեպին», Աստրիդ Աննա Էմիլյա Լինդգրենը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին Շվեդիայում, ֆերմերի ընտանիքում։ Աստրիդը ընտանիքի 2-րդ երեխան է եղել, ունեցել է եղբայր և 2 քույր։ Ինչպես գրել է Լինդգրենը իր ինքնակենսագրականում, մեծացել է ձիու և «ձկնորսական ցանցի» ժամակակաշրջանում։ Կյանքի ռիթմը շատ դանդաղ է եղել։ Ինքը` հեղինակը, իր մանկությունը երջանիկ է համարել։
Նա շրջապատված, է եղել բանահյուսությամբ։ Հայրը և ընկերները հաճախ են պատմել հանելուկներ, պատմություններ, ինչն էլ հետագայում արտացոլվել է գրողի աշխատանքներում։ Նրան միշտ գրավել են հեքիաթները, հետագայում դպրոցում ի հայտ եկավ նրա գրելու ձիրքը։ Դպրոցից հետո, 16 տարեկանում Աստրիդը աշխատել է լրագրող` Wimmerby Tidningen թերթում։ Ապա մեկնել է Սթոքհոլմ, որտեղ ավարտվելով քարտուղարի դասընթացները, աշխատել է այդ ոլորտում։ 1926 թվականին ծնվում է նրա որդին` Լարսը։ 1928 թ. նա քարտուղար է աշխատում թագավորական մեքենաների գործարանում, որտեղ ծանոթանում է Ստրուե Լինդգրենի հետ և ամուսնանում են 1931 թվականին։
Ամուսնությունից հետո Աստրիդը որոշում է տանը մնալ և մեծացնել որդուն, 1934 թ. ծնվում է նաև աղջիկը` Կարինը։ Նա բազում պատմվածքներ է գրել մակական ամսագրերի համար։
Ինչպես խոստովանել է Լինդգրենը, «Երկարալեզու Պեպին» գրվել է` շնորհիվ դստերը։ 1941 թվականին Կարինը հիվանդանում է, թոքերի բոբոքում ուներ, և ամեն գիշեր Աստրիդը նրան տարբեր պատմություններ է պատմել։
Մի անգամ աղջնակը հենց այնպես, առանց մտածելու, խնդրում է նրան պատմել երկարալեզու Պեպիի մասին։ Աստրիդը սկսում է պատմել չենթարկվող աղջկա մասին։
Պեպիի մասին պատմությունից հետո Աստրիդը պատմում է մի շարք պատմություններ, որոնք դուր են գալիս Կարինին, և աղջնակի 10 ամյակի կապակցությամբ հրատարակում է բոլորը և նվիրում նրան։
1944 թվականին Աստրիդը մասնակցում է երեխաների համար «Լավագույն գիրք» մրցույթին և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
1969 թ. Սթոքհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» ներկայացումը, որն անհավանական էր այդ ժամանակաշրջանում։ Դրանից հետո Լինդգրենի ստեղծագործությունները բեմադրվում են աշխարհի տարբեր թատրոններում։
1958 թվականին Աստրիդ Լինդգրենին պարգևատրում են Հանս-Քրիստիան Անդերսոնի մեդալով, որը հայտնի է որպես Նոբելյան մրցանակ` մանկական գրականության ոլորտում։ 1969 թ ստացել է Շվեդիայի ազգային մրցանակ` գրականության ոլորտում ներդրման համար։
Աստրիդ Լինդգրենը մահացել է 2002թվականի հունվարի 28-ին։
Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի
Комментариев нет:
Отправить комментарий