2/21/2013

«Աստված դեպի ինձ ուղղեց մատն՝ ասելով. «Գրի՛ր երաժշտություն թատրոնի, միմիայն թատրոնի համար». Ջակոմո Պուչչինի


1858 թվականի դեկտեմբերի 22-ին է ծնվել մեծանուն իտալացի  օպերային երգահան Ջակոմո Պուչչինին: Հեղինակն է հայտնի «Տուրանդոտ» օպերայի, որի մեներգերից մեկը՝ «Nessun Dorma»՝ դուրս գալով օպերայի շրջանակներից՝ դարձել է մեր օրերի ամենաշատ հնչող դասական ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս հաճախակի բեմադրվում են նաև Ջակոմո Պուչինիի «Մանոն Լեսկո» (1893), «Բոհեմ» (1896), «Տոսկա» (1900),«Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)» (1904), «Աղջիկը Արևմուտքից» (1910), «Ջանի Սկիկի» (1918) օպերաները։
Ջակոմո Պուչչինին ծնվել է երաժշտի ընտանիքում: Հոր մահվանից  հետո տղային ուղարկում են ուսանելու քեռու մոտ, ով նրան համարել է վատ աշակերտ և ամեն սխալ նոտայի համար հարվածել է նրան: Ապա Պուչչինին աշխատել է եկեղեցական երգչախմբում՝ որպես երգեհոնահար: Կոմպոզիտոր դառնալու ցանկություն առաջանում է այն ժամանակ, երբ լսում է Վերդիի «Աիդա»-ն:
«Աստված դեպի ինձ ուղղեց մատն՝ ասելով. «Գրի՛ր երաժշտություն թատրոնի, միմիայն թատրոնի համար»:
18882 թվականին Պուչչինին մասնակցում է մեկ գործողությամբ օպերաների մրցույթին: Չստանալով ոչ մի մրցանակ, նրա «Wilis» օպերան 1884 թվականին բեմադրվեց Teatro dal Verme-ում: Այս օպերան գրավում է Ջուլիո Ռիկորդի ուշադրությունը, ով եղել է հայտնի հրատարակչական տան ղեկավարը: Նա Պուչչինիին պատվիրում է գրել նոր օպերա: Դա «Էդգարն» էր: Նրա երրորդ՝ «Մանոն Լեսկո» օպերան մեծ հաջողություն ունեցավ: Չհաշված Վագների ազդեցությունը, այս օպերայում ամբողջովին արտահայտվեց Պուչչինիի տաղանդը:
Հաջորդ՝ «Բոհեմ» օպերան մեծ փառք բերեց օպերային երգահանին: Սրան հաջորդում է «Տոսկա» օպերան: Արիայի գլխավոր հերոսուհին եղել է Դարկլեն և, գրելով երկրորդ գործողությունը՝ «Vissi d’arte», Պուչչինին թույլ է տալիս շիկահեր հերոսուհուն  կեղծամ  չկրել( «Տոսկա»-ի լիբրետտոյում պետք էր լինել սևահեր):
1904 թվականի փետրվարի 17-ին Պուչչինին Միլանի «Լա Սկալա» թատրոնում ներակայացնում է ,«Մադամ Բատերֆլայ (Չիո-Չիո-սան)»օպերան՝ Դ. Բելասկոյի պիեսի հիման վրա:
«Աղջիկը Արևմուտքից» օպերան Պուչչինին ավարտին է հասցնում 1910 թվականին:
Պուչչինին մահանում է 1924 թվականին՝ կոկորդի վիրահատության հետևանքով: «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողությունն անավարտ է մնում: Ավարտի մի քանի տարբերակներ կան, առավել շատ կիրառվում է Ֆրանկո Ալֆանոյի հեղինակածը:
Պուչչինիի անունով է կոչվում Մերկուրիի խառնարաններից մեկը:

Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի

Комментариев нет:

Отправить комментарий