2/27/2012

Տիգրան Սարգսյան. ՀՀ վարչապետ


 Տիգրան Սարգսյան կամ Սարգսյան Տիգրան. Ինչպես կուզեք` անվանեք, մեկ է` գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում:

 Ծնվեց 1960թ. հունվարի 29-ին` դրախտային մի վայրում. Ամենուր կանաչ ու հենց այդ օրվանից էլ նա սիրեց գույնն այդ և դրա հետ կապված ամեն ինչ` ողջ կյանքում  առնչվելով նրանց հետ:

 Չար երեխա է եղել, սիրել է խաղալ այն ժամանակ բանկային ստացականներով, դպրոցում ունեցել է սիրելի առարկաներ` հանրահաշիվ ու էլի հանրահաշիվ: Հետևաբար, սովորել է  Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում` (այժմյան Տնտեսագիտական համալսարանում) Պլանավորման և  տնտեսության ֆակուլտետում: Տարիները ցույց տվեցին, որ նա շատ ճիշտ մասնագիտություն է ընտրել. Պլանավորել, թե ինչպես կանաչներ ունենալ ու տնտեսել: Երեխեքից բացի հլը թոռ կա, ծոռ կա… բա ինչպիսի կերպար է ստեղծելու նրանց մոտ. Հո չեն ասելու էս պապին մենակ խմել ու իրա գլխի ճարն ա տեսել:

 Ախր, երեխեք ջան, այդպես չէ պապիկը բոլորիդ մասին էլ մտածել ու ձեր ապագան էլ պլանավորել է:

 Բայց այսքանով չի բավարարվել Տիգրանը, նրան ավելին էր հարկավոր,պլանավորման ու տնտեսման այլ ձևեր ու մեթոդներ: Եվ, օրերից մեկ օր էլ վճռել  ու գնացել է  սովորելու այլ քաղաքում, որն էլ ` Սանկտ- Պետերբուրգն էր: Քաղաք, որի ասֆալտը դիմացավ նրա ուժգին քայլքին  շուրջ երեք տարի: սովորեց Ա. Վոգոնենսկու անվան ֆինանսատնտեսական համալսարանում:

 Ապա վերադարձավ, դասավանդեց ԲՈՒՀ-ում, 1998-2005թթ նշանակվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, 2008թ ապրիլի 9-ից` ՀՀ  վարչապետ:

 Տարն մեկ-երկու անգամ` մարտ-ապրիլ ամիսներին,  նրա ուշադրությանն են արժանանում գյուղացին ու իր բարիքները: Հանդիպում է նրանց, տալիս պես-պես խորհուրդներ` պլանավորման ու տնտեսման վերաբերյալ.

<<Բերքը, ժողովու’րդ, բերքը շատ կլինի այս տարի, եթե ճիշտ պլանավորեք: Ես խոստանում եմ իրացնել տալ ողջ բերքը. Ձեզանից էժան կգնենք ու էժան կվաճառենք մի երկու օր>>:

 Ընդունել է պես-պես որոշումներ, ներկայացրել նախագծեր: Վերջինը <<Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին>> օրենքի նախագիծն էր, որը կառավարությունը հրատապ ճանաչելով ընդգրկեց ԱԺ օրակարգ` հայտարարելով, որ դրա նպատակն ուղղված է բանկային համակարգի վերհանմանը: Այդ նախագծով նախատեսվում է 3 միլիոնից  ավելի գնումներ կատարել ոչ թե կանխիկ, այլ բանկային փոխանցումների միջոցով, ինչն էլ գերշահույթ կապահովի Սարգսյան Տիգրանի մանկուց սիրելի ու թանկագին բանկերի համար:

 Եվ, քանի որ բանկային համակարգը վարչապետի հովանու ներքո է գտնվում, կանաչները հերթով, շարքով, կարգով կգնան նորին գերազանցության գրպանն ու այնտեղից էլ` ապահով վայր;

 Բայց, մեկ բայց կա…քանի դեռ  նա իրեն խելոք է պահում ու ականջները կախ, հակառակ դեպքում պետությանն ու հասարակությանը խաբելու, դրամներ շորթելու համար կուղևորվի ոչ հաճելի վայր, իսկ այդ դեպքում դժվար թե կանաչները փրկեն, նրան դատողները  դրանից շաաաաաաատ ունեն: Եվ, այսպես, անարդարին կդատապարտեն <<արդար>> կերպով ու արագ կփակեն նրա շատախոս բերանը:

2/20/2012

Ուշադրություն



Օ՜, իմ ընթերցող. ուշադրություն բառը կարդալուց երևի սիրտդ թրթռաց, մտածեցիր, թե արագ կարդամ, տեսնեմ՝ ինչ է պատահել, սիրտս վատ բան է գուշակում, կամ էլ ինձ պես հիշեցիր «ուշադրություն, ուշադրություն, զինվորական ոստիկանություն» նախադասությունը` չեմ հիշում, թե որ երգից
Բայց մեր այս ուշադրությունն իրոք հրավիրում է ձեր ուշադրությունը:
Ուշադրություն
- Փնտրվում է 20-50-ի սահմանում, բարձրահասակ, թմբլիկ տղամարդ:
Գտնողին խոստանում ենք դրամական պարգև: Հուշում. փնտրեք Հրազդան,Կիևյան կամուրջների շրջանումնոր ձև է, շատերն են ուզում այդտեղից վայրէջք կատարել: Տնաշենները գոնե հետները պարան վերցնեն, մեկ էլ տեսար` մտափոխվեցին: Թե չէ իրենց թույլ, վախեցած մարմինը շպրտում են ներքև` փորձելով ազատվել ինչ-ինչ խնդիրներից` չհասկանալով, որ դրանց լուծում տալ է պետք, միշտ էլ հնար կա, մնում է ուղեղիկը աշխատացնել:
ՈՒշադրություն
- փնտրվում է նոր «Այբ» դպրոցը` էլիտար բալիկների համար, որ բացել են էլիտար հայրիկները: Ուզում ենք տեսնել, թե ինչպիսին են էլիտար գրքերը, աթոռներն ու սեղանները: Բայց գուշակում ենք. գրքերը մետաքսից, աթոռներն  ու սեղանններն էլ դուբից են:
Ուշադրություն
- Փնտրվում է դասախոս,ով զայրացած տուն է գնացել,կամ տանը զայրացրել են չարաճճի բալիկները կամ ամուսնյակը և այդ հոգեվիճակում  նա ստուգել է ուսանողներից մեկի գրավորն ու ցածր գնահատել` չմտածելով, որ  ուսանողը կարող է բողոքել
Եվ հիմա օրերով ուսումնասիրություններն է ուսումնասիրում` ապացուցելու ցածր գնահատականը:
Ուշադրություն
Փնտրվում է արդար դատավոր.հարց կա լուծելու. Լավ կլինի, որ կերած-կշտացած լինի ու գործը  գլուխ բերելու համար ավել փող չուզի` էլիտար ճաշիկներ համտեսելու համար:
Ուշադրություն
- Անհրաժեշտ է անթառամ խնձոր. 500 դրամի սահմաններում. 900 դրամանոց թառամած և 1200 դրամանոց դոդոշ խնձոր չառաջարկել:
-Ուշադրություն
Փնտրվում են չբամբասող, ուրիշի անձնականին չխառնվողբարի մարդիկ` անկաշառ վկաներով:
Ուշադրություն
Անհրաժեշտ են ուսանողներ, կապ չունի ծույլ, թե գերազանցիկ, կարևորը գումար ունենա` պետական համալսարաններից  մի քանիսում ազատ մնացած աթոռները զբաղեցնելու համար: Կարմիր դիպլոմը երաշխավորում ենք:
Ուշադրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ են աշխատողներ, աշխատանքային փորձը պարտադիր չէ: Մեկ րոպե, չհավատաք, սա պարզապես մեր կազմակերպության գովազդն է: Իրականում մենք աշխատողների կարիք չունենք. մեր բարեկամներով, ապերոներով ու քրերով լցված  է արդեն:

2/07/2012

«Կեցցե»մրցանակաբաշխություն


Շատ խորհեցի, գցեցի-բռնեցի ու որոշեցի այս տարվանից սկսած շնորհել «կեցցե»  մրցանակ բոլոր նրանց, ովքեր.
- առանց  աշխատանք ունենալու դեռ գոյատևում են,
- բթամատը սեղմած ճակատին ու ականջները սրած սպասում են աշխատատեղերի բացմանը,
- աշխատում, բայց աշխատավարձ չեն ստանում,
- ուզում են սովորել, բայց ուսման ամեն տարի բարձրացող վարձը նրանց երազանքի հերն անիծում է,
- ուսանողին, ով առանց դասախոսին քծնելու է գնահատական ստանում, ով քննությանը հարցերին չի պատասխանում` ասելով  թե, դե գիտեք, որ ես գիտեմ
- հլու-հնազանդ սպասում են, թե էլ ինչ են բերելու իրենց գլխին, զրկվեցին անգամ մի բաժակ սուրճից, քանզի սուրճն էլ սկսեց իրեն թանկացնել,
- երիտասարդին, ով ավարտելուց հետո մինչև ծերանալը աշխատանք է փնտրում. կամ չկա, կամ էլ` փորձով պետք է  ծնվեր,
- կեցցեն այն հեռուստաընկերությունները, որ դերասանների մասին մտածելով մեկը մյուսի հետևից սերիալներ են նկարահանում,
-կեցցեն նրանք, ովքեր ծառա լինելով` իրենց ղեկավարի դերում են պատկերացնում ու այդ առթիվ հավերժանում են իրենց տնօրենի <<գահին>>(նկատի ունեմ`նկարվելը)
- կեցցե այն դերասանը, որ մեկ օր «բաշարեց» եկավ որևէ հեռուստահաղորդման հյուր, դժգոհեց, որ իրեն չեն հրավիրում նկարահանվելու սերիալում և հաջորդ օրը պահանջը կատարվեց,
- կեցցեն այն վաճառողները, որ միանգամից մարդու առևտրից գուշակում են, թե ինչ են եփելու. կաղամբ գնեցիր` ուրեմն բորշ է, բրինձ` ուրեմն փլավ կամ «սուպիկ»: Չլինի  թե սխալվես ու կաղամբը սալաթի համար գնես, բրինձն էլ` դոլմայի, կամ «տուն է, պետք կգա որոշմամբ»,
- այն վարորդներին, որ ուզում են արագ կանգառ հասնել և ուղևոր վերցնել, ոչինչ, որ զոհեր կլինեն,
- նրանց, ովքեր դեռ շնչում են,
- նրանց, ովքեր դեռ սովամահ չեն եղել,
- նրանց, ովքեր մի ճար են գտնում երկրից փախչելու համար... թո՛ւ…, լեզուս պապանձվեր,..բայց ավելի լավ է դառը ճշմարտությունը,
- նրանց, ովքեր արագ շնչում են օդը`այն վախով,թե մեկ էլ տեսար`օդն էլ փողով դարձավ,
- նրանց, ովքեր մի քանի տարուց կկառավարեն ավերակների վրա,
- նրանց, ովքեր ամեն ինչից հասկանում են մի քիչ, մի քիչ, բայց չեն հասկանում ոչ քեզ, ոչ ինձ....ոչի~նչ, ոչի~նչ..
Կեցցես դու, որ կարդացիր այսքանն ու որոշեցիր մտածել, վեր կենալ, քայլել, խոսել...
Կեցցեք, կեցցեք, կեցցեք...
Հ.Գ. Մրցանակը կարող եք ստանալ  ամեն օրհետևյալ հասցեով.Արդարության փողոց, N ..շենք..Զգուշացնենք, որ դրամական պարգև չկա, մեկը լիներ` մեզ պարգևեր:

2/06/2012

«Բրենդային» սև ակնոցը


Money, money, money, must be funny, it's the rich man's world
Տարբեր լեզուներում տարբեր գրություն, արտասանությունԻսկ սրա սիրահարները  այնքան նման իրար: Կենդանի էակներ են, կենդանի, բանական էակներ, ովքեր առաջնորդվում են` «փող ունես` մարդ ես, չունես` Աստված քեզ հետ» սկզբունքով: Հազարամյակներ առաջ մեր նախնիները չգիտեին թե ինչ է դրամը: Պարզապես զանազան առարկաներ փոխանակում էին միմյանց հետ: Բրուտները փոխանակում էին խեցամաններ և սափորներ, դարբինները` դանակներ, կացիններ, անասնապահները` ոչխարներ, եզներ, բուրդԲայց, քանի որ բիզնեսից հասկացողները կային, հասկացան, որ փոխանակություն պետք չէ կատարել, քանի որ իրերն ու մթերքը տարբեր արժեքներ ունեն: Աստիճանաբար հասկացան,որ դրամը պետք է մշտական ու հաստատուն լինի: Ամենահարմարը մետաղե դրամներն էին: Կարելի էր ցանկացած արժեքի դրամ հատել. պղնձից էժանները, արծաթից` ավելի թանկերը, ոսկուց` ամենաթանկերը: Մետաղները ծանր էին և ամենաթանկը` ոսկին, պահ էին տալիս բանկում, փոխարենը` ստացական վերցնում: Ինչպես ասում են` լավագույն ավանդույթները շարունակվում են: Էլ կարասներում, գաղտնի վայրերում չեն թաքցնում,այլ միանգամից բանկում: Ե'վ իրենց համար լավ,և' հյուրերի: Էլ միջանցքում բազմոց, աթոռ, սեղան չեն դնի ու հերթով, շարքով, կարգով նստի,կամ թիկնապահի պես չեն հետի մարդկանց:
Դրամ... Եղածն ինչ է: 4 հնչյուն, 3 բաղաձայն, մեկ ձայնավոր.... Ահ, ընթերցող, հիմա փողի հոմանիշները կթվես` գումար, դրամ և այլն: Ինչքան ուզում ես` թվի'ր, մեկ է... Այդքան սպասված  ու սիրելի դրամն ու դոլլարը գերազանցել են Ձեր սիրելի «աստղերին»: Նրանց երկրպագուները` միլիարդավոր, չկա մեկը, ով չսիրի, իսկ Ձեր աստղերինը` մեկ միլիոն մարդ: Բա, հետո էլ իրանց երևակայում են, թե իրենցից լավը չկա... Տեսաք... Այնպես որ դեռ ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտեեեն... 
Այդ թղթերն են գունավոր, որ գժտեցնում են ծանոթին ու անծանոթին, հարազատին ու օտարին: Գժտեցնելը մեղմ է ասված` հեռացնում են: Ա'յ վերը նշված «աստղի» ու «փողի» միջև ընկած հեռավորության չափ:
Դրամ... Ում գրպանն ասես մտնում, դուրս է գալիս, երբեմն էլ կույրի պես հանգրվանում է ծակ գրպանում: Էս ծակ գրպանի տերն էլ ուրախանում է, աշխարհով մեկ լինում այդ ուրախությունից, սկսում է շատ ուտել` թշերը, փորը կախ գցել, չհաշված ոսկիներն ու «բրենդային հագուստն» ու դես դեն պտտվող գլուխը: Եղբայրը չի տեսնում, որ քույրը կարիքի մեջ է, քույրը տուն է գնում, բայց անտուն եղբորը թույլ չի տալիս, որ բնակվի, զավակը մոռանում է ծնողներին, ծնողը`զավակին:

Աաաա, գուցե մեղավոր է «բրենդային» սև ակնոցը:
Էն հիվանդանալու, մեռնելու պահն էլ որ չլինի, ակնոցն այդպես էլ նրանց քթից չի իջնի:Այդ ժամանակ  հիշողությունը սկսում է քիչ-քիչ վերադառնալ,տեսողությունը` լավանալ, ու ուզում են տեսնել սրան կամ նրան: Իսկ սրանը կամ նրանը, որ պակաս չի հարստացել, բայց գրպանը «ծակ» չի եղել, աչքը` լի, խելքը` գլխում ու մարդկայնությունը չի կորցրել:
Գնում է վարդը, թերթիկները պոկում` ասելով.
«
Գնամ, թե չգնամ, գնամ թե չգնամ»:
Մեղու