Money, money,
money, must be funny, it's the rich man's world

Դրամ... Եղածն ինչ է: 4 հնչյուն, 3 բաղաձայն, մեկ ձայնավոր.... Ահ, ընթերցող, հիմա փողի հոմանիշները կթվես` գումար, դրամ և այլն: Ինչքան ուզում ես` թվի'ր, մեկ է... Այդքան սպասված ու սիրելի դրամն ու դոլլարը գերազանցել են Ձեր սիրելի «աստղերին»: Նրանց երկրպագուները` միլիարդավոր, չկա մեկը, ով չսիրի, իսկ Ձեր աստղերինը` մեկ միլիոն մարդ: Բա, հետո էլ իրանց երևակայում են, թե իրենցից լավը չկա... Տեսաք... Այնպես որ դեռ ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտեեեն...
Այդ թղթերն են գունավոր, որ գժտեցնում են ծանոթին ու անծանոթին, հարազատին ու օտարին: Գժտեցնելը մեղմ է ասված` հեռացնում են: Ա'յ վերը նշված «աստղի» ու «փողի» միջև ընկած հեռավորության չափ:
Դրամ... Ում գրպանն ասես մտնում, դուրս է գալիս, երբեմն էլ կույրի պես հանգրվանում է ծակ գրպանում: Էս ծակ գրպանի տերն էլ ուրախանում է, աշխարհով մեկ լինում այդ ուրախությունից, սկսում է շատ ուտել` թշերը, փորը կախ գցել, չհաշված ոսկիներն ու «բրենդային հագուստն» ու դես դեն պտտվող գլուխը: Եղբայրը չի տեսնում, որ քույրը կարիքի մեջ է, քույրը տուն է գնում, բայց անտուն եղբորը թույլ չի տալիս, որ բնակվի, զավակը մոռանում է ծնողներին, ծնողը`զավակին:
Աաաա, գուցե մեղավոր է «բրենդային» սև ակնոցը:
Էն հիվանդանալու, մեռնելու պահն էլ որ չլինի, ակնոցն այդպես էլ նրանց քթից չի իջնի:Այդ ժամանակ հիշողությունը սկսում է քիչ-քիչ վերադառնալ,տեսողությունը` լավանալ, ու ուզում են տեսնել սրան կամ նրան: Իսկ սրանը կամ նրանը, որ պակաս չի հարստացել, բայց գրպանը «ծակ» չի եղել, աչքը` լի, խելքը` գլխում ու մարդկայնությունը չի կորցրել:
Գնում է վարդը, թերթիկները պոկում` ասելով.
«Գնամ, թե չգնամ, գնամ թե չգնամ»:

Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий