2/20/2012

Ուշադրություն



Օ՜, իմ ընթերցող. ուշադրություն բառը կարդալուց երևի սիրտդ թրթռաց, մտածեցիր, թե արագ կարդամ, տեսնեմ՝ ինչ է պատահել, սիրտս վատ բան է գուշակում, կամ էլ ինձ պես հիշեցիր «ուշադրություն, ուշադրություն, զինվորական ոստիկանություն» նախադասությունը` չեմ հիշում, թե որ երգից
Բայց մեր այս ուշադրությունն իրոք հրավիրում է ձեր ուշադրությունը:
Ուշադրություն
- Փնտրվում է 20-50-ի սահմանում, բարձրահասակ, թմբլիկ տղամարդ:
Գտնողին խոստանում ենք դրամական պարգև: Հուշում. փնտրեք Հրազդան,Կիևյան կամուրջների շրջանումնոր ձև է, շատերն են ուզում այդտեղից վայրէջք կատարել: Տնաշենները գոնե հետները պարան վերցնեն, մեկ էլ տեսար` մտափոխվեցին: Թե չէ իրենց թույլ, վախեցած մարմինը շպրտում են ներքև` փորձելով ազատվել ինչ-ինչ խնդիրներից` չհասկանալով, որ դրանց լուծում տալ է պետք, միշտ էլ հնար կա, մնում է ուղեղիկը աշխատացնել:
ՈՒշադրություն
- փնտրվում է նոր «Այբ» դպրոցը` էլիտար բալիկների համար, որ բացել են էլիտար հայրիկները: Ուզում ենք տեսնել, թե ինչպիսին են էլիտար գրքերը, աթոռներն ու սեղանները: Բայց գուշակում ենք. գրքերը մետաքսից, աթոռներն  ու սեղանններն էլ դուբից են:
Ուշադրություն
- Փնտրվում է դասախոս,ով զայրացած տուն է գնացել,կամ տանը զայրացրել են չարաճճի բալիկները կամ ամուսնյակը և այդ հոգեվիճակում  նա ստուգել է ուսանողներից մեկի գրավորն ու ցածր գնահատել` չմտածելով, որ  ուսանողը կարող է բողոքել
Եվ հիմա օրերով ուսումնասիրություններն է ուսումնասիրում` ապացուցելու ցածր գնահատականը:
Ուշադրություն
Փնտրվում է արդար դատավոր.հարց կա լուծելու. Լավ կլինի, որ կերած-կշտացած լինի ու գործը  գլուխ բերելու համար ավել փող չուզի` էլիտար ճաշիկներ համտեսելու համար:
Ուշադրություն
- Անհրաժեշտ է անթառամ խնձոր. 500 դրամի սահմաններում. 900 դրամանոց թառամած և 1200 դրամանոց դոդոշ խնձոր չառաջարկել:
-Ուշադրություն
Փնտրվում են չբամբասող, ուրիշի անձնականին չխառնվողբարի մարդիկ` անկաշառ վկաներով:
Ուշադրություն
Անհրաժեշտ են ուսանողներ, կապ չունի ծույլ, թե գերազանցիկ, կարևորը գումար ունենա` պետական համալսարաններից  մի քանիսում ազատ մնացած աթոռները զբաղեցնելու համար: Կարմիր դիպլոմը երաշխավորում ենք:
Ուշադրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ են աշխատողներ, աշխատանքային փորձը պարտադիր չէ: Մեկ րոպե, չհավատաք, սա պարզապես մեր կազմակերպության գովազդն է: Իրականում մենք աշխատողների կարիք չունենք. մեր բարեկամներով, ապերոներով ու քրերով լցված  է արդեն:

Комментариев нет:

Отправить комментарий