Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է: Այն
ընդունվել է 1994թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Տվյալ օրվա ընտրությունը կապված
է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և
Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ
կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց»
վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող
առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է
ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է
100-ից ավելի պետություններում, այդ թվում Հայաստանում:
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին՝
ցանկանալով համբերություն, համբերություն և կրկին համբերություն: Սիրելի՛
ուսուցիչներ, եթե դուք դիմացել եք ներկայիս երեխաների ծնողների ձեռքը, ապա
կդիմանաք, կամ ստիպված եք դիմանալ նրանց երեխաներին՝ «Աստված էլ բեթարից
ազատելու սկզբունքով»:
Комментариев нет:
Отправить комментарий