Հուլիսի 6-ը համբույրի համաշխարհային օրն է: Առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: XIX դարի վերջին Ալբիոնի ափերին որոշվեց, որ համբույրն արժանի է տոնի կարգավիճակ ստանալուն: ХХ դարի վերջին տոնը հաստատվում է ՄԱԿ-ի կողմից:
Այս օրը մի շարք երկրներում տարբեր մրցույթներ են անցկացվում` կապված ամենաերկար, ամենագեղեցիկ, անսովոր համբույրի հետ:
Սակայն, չգիտես ինչու, թվում է, թե այդ մրցույթներն ամեն օր են անցկացվում, հատկապես ՀՀ-ում: Սրճարաններում, փողոցներում, կանգառներում, երթուղայիններում, ծառին, թփին, արձանին միշտ հառնում են մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող, խաչապուրի դարձած «սիրահար» զույգերը:
Դե արի, խեղճ երեխա, աչքերդ փակիր, մի’ տես, մի’ սովորի'ր, դե արի ծերունի` մի զայրացիր, դե արի ու ով մարդ մի գարշիր: Եկե’ք ու հասկացրեք այս մարդկանց, որ իրար պըռչ-պըռչացրեք ոչ հասարակական վայրերում:
Այս մտահոգիչ հարցի առիթով փորձեցինք օգնության կանչել ՀՀ հոգեբաններին` նրանց ուղղելով հետևյալ հարցը. «Հանրության աչքի առջև համբուրվողներին հոգեբանական ո՞ր վիճակն է բնորոշ: Արդյո՞ք դա կապ ունի ինքնագնահատականի հետ»:
Հարցը մնաց օդում, քանի որ վայ-հոգեբանները եկան, տեսան, թեման համարեցին անլուրջ ու թռան: Երևի այնքան է անլուրջ, որ վաղը նրանք հանդես կգան ասուլիսներով և կխոսեն անդաստիարակ, այլասերված, հազար ու մի հիվանդություններ ձեռք բերած անձանց մասին` մոռանալով դրանց աղբյուրներից մեկը:
Ինչևէ, եկեք սա էլ տոնենք, ինչ է եղել որ, հո Եվրոպայից հետ չենք մնալու..ախր, չէ՞ որ այս հարցերում առաջամնաց ենք, իզուր չէ, որ անբարոյական երկրների ցանկում պատվավոր տեղ ունենք:
Նյութը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/8/132595-houlisi-6-e-hambouyri--asel-e-te-perc-percacnoxneri-hamasxarhayin-orn-e.html
Комментариев нет:
Отправить комментарий