10/26/2013

Թուրքիան կփորձի տնտեսական միություններ ստեղծել` դառնալով առաջնորդ.Թուրքագետ


Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փոխանցել էր Թուրքիայի` Մաքսային Միությանը միանալու խնդրանքը: 
«Թուրքիան վերջին տարիներին հաճախ է բարձրաձայնում, որ կարող է փոխել իր տնտեսական կուրսը՝ հրաժարվելով ԵՄ-ից, որին անդամակցելու համար թուրքական կողմն արդեն մի քանի տասնամյակ ջանքեր է գործադրում, սակայն ապարդյուն։ Թեև Անկարայի ներկայիս հռետորաբանությունը, թե «այժմ Թուրքիան է անհրաժեշտ ԵՄ-ին և ոչ ԵՄ-ն` Թուրքիային», իրականում պատկերն այլ է. Թուրքիան դեռ խորապես ցանկանում է անդամագրվել ԵՄ-ին։ Այսինքն՝ ԵՄ-ի անդամագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է, սակայն Անկարան չի մոռանում նաև պահեստային տարբերակները՝ հայացքն ուղղելով արդեն դեպի Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, ինչու չէ, Չինաստան»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով վերոնշյալ որոշման մասին` ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, ով Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցությունը դիտարկում է  որպես պահեստային և ոչ առաջնային տարբերակներից, քանի որ այդ տարբերակի ընտրությունն իրապես լի է բարդություններով։
«Բարդ է ասել, թե տնտեսապես ինչ կտա դա Թուրքիային։ Իհարկե, ԵՄ անդամակցությունը տնտեսական, ինչու չէ քաղաքական տեսանկյունից առավել շահեկան է Անկարայի համար։ Գալով Մաքսային միության հնարավոր անդամակցության բարդություններին՝ թեկուզ վերցնենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, փակ սահմանները։ Այստեղ Թուրքիան ստիպված է լինելու ամբողջովին փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը, մտնել խիստ բարդ գործընթացի մեջ»,-նշեց թուրքագետը:
Իսկ, եթե ոչ ԵՄ, ոչ ՄՄ, ապա Գևորգ Պետրոսյանի կարծիքով Թուրքիան կփորձի սեփական նախաձեռնությամբ նման տնտեսական միություններ ստեղծելու փորձեր անել` հանդիսանալով  առաջնորդ` նոր միություններում:
«Մաքսային միության դեպքում թուրքական իշխանությունները հասկանում են, որ այստեղ առաջնորդի համար լուրջ պայքար են մղելու Ռուսաստանի դեմ, որը դժվար թե զիջի իր դիրքերն այս հարցում»,-մանրամասնեց թուրքագետը:
Անի Կարապետյան

Թուրքիան չի միանա Մաքսային միությանը.Հայ քաղաքագետները բացառում են


Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել  է Թուրքիային ևս ընդունել Մաքսային Միություն ` նշելով, որ ՄՄ-ի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նաև Սիրիան և Հնդկաստանը:
Ղազախստանի նախագահի հայտարարության, կամ, Թուրքիայի «ցանկության» մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ կա ճանապարհային քարտեզ, որն աստիճանաբար պետք է լրացվի:
«Սրանք առանձին գործընթացներ են: Սիրիայի նախագահ Բաշար-ալ-Ասադն արդեն հայտարարել է, որ Սիրայի հանրապետությունը նույնպես ՄՄ-ը միանալու ցանկություն ունի: Երևույթը պետք է ուրախացնի ձեռներեցներին, ՀՀ ողջ բնակչությանը, քանի որ, ընդլայնվում են շրջանակները, որտեղ Հայաստանը կարող է նոր շուկաներ ձեռք բերել, համագործակցության նոր եզրեր գտնել»,-ասաց քաղաքագետը` նշելով, որ ամեն դեպքում մեզ չի սպասում այն, ինչ կլիներ ՀՀ-ի` ԵՄ-ի հետ  ասոցացիայի դեպքում: 
«3-4—րդ պետությունների որոշումների պարտադրական կատարում մեզ չի սպասում: ՄՄ շրջանակներում որևէ հակահայկական քայլ չի լինի»,-կարծում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա  Սերգեյ Շաքարյանցի կարծիքով նման բան հնարավոր չէ, քանի որ ԵՄ-ի հետ ասոցացված պետություն է.
«Նախ պետք է այդ առումով խզի կապերը ԵՄ-ի հետ, նոր միայն  հայտ ներկայացնի, կամ պաշտոնապես խնդրի, որ նայեն իր դիմումը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Իրավական տեսակետից սա անհիմն է»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ Ղազախստանի նախագահը պարզապես «շանտաժ» է  անում Մոսկվային, քանի որ Աստանան կենտրոն դարձնելու ցանկություն ուներ և վերջին ճիգերն է գործադրում` այդ նպատակին հասնելու համար:
Թուրքիայի` ՄՄ-ին միանալն անհավանական է համարում նաև  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Դժվար է մտածել, որ Թուրքիան նման  որոշում կկայացնի` ելնելով տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից: Տնտեսության առումով իշխանությունները փորձում են Ասիայի և Եվրոպայի միջև խաչմերուկի դերում  հանդես գալ և, հաշվի առնելով այս ամենը, կարելի է պնդել, որ Թուրքիան երբևէ  չի հրաժարվի միջանկյալ երկրի մատակարարողի իր դերակատարությունից և երբևէ չի համաձայնի Արևելքի, Բալկանյան երկրների հեետ առևտրի հնարավորությունները սահմանափակել»,-ասաց քաղաքագետը` ասելով, որ ՌԴ-ն ու Թուրքիան աշխարահաքաղաքական առումով լուրջ մրցակիցներ են և այսօր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես մրցակցություն և ոչ համագործակցություն:
Անի Կարապետյան

10/23/2013

Աշխարհի ամենահին հանրապետությունը հրաժարվել է մտնել Եվրամիություն


Սան Մարինոյի Հանրապետությունում Եվրամիություն մտնելու հարցով անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Պատճառն ընտրողների ցածր մասնակցությունն է: 50,3%-ը կողմ է եղել, 49.7%- ը` դեմ: Ամենաքիչը 32 տոկոս մասնակցության անհրաժեշտության դեպքում հանրաքվեին մասնակցել է բնակչության միայն 20 տոկոսը:Սան Մարինոն համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը, զբաղեցնում է 61 քառակուսի կիլոմետր տարածք , բնակիչների թիվը 30.000 է:
 
Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Ըստ ավանդության՝ 301 թ-ին լեռներում ապաստան է գտել կրոնական հետապնդումների պատճառով Դալմաթիայից փախած մի քրիստոնյա՝ որմնադիր Մարինոն (հետագայում դասվել է սրբերի շարքը. այստեղից էլ լատիներեն «սան»՝ սուրբ նախածանցը). նա լեռներում հիմնադրել է համայնք, որը շուտով դարձել է հանրապետություն: Սան Մարինոն չունի ոչ հարուստ բնական պաշարներ, ոչ հզոր արդյունաբերություն, բայց ունի բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ, տասնյակ տարիներ ի վեր հանրապետությունում չի գրանցվել և ոչ մի գործազուրկ: 

10/20/2013

Ապրել հասարակության մեջ, ուր մարդու արժեքը գնահատում են ոչ թե ում ճանաչելով, այլ՝ ինչ իմանալով


Ժամանակաշրջան, որը կարծես թե մարտահրավեր է նետել աշխարհի բոլոր ազգերին և, հատկապես մեզ՝ հայերիս, առավել քան անհրաժեշտ է համախմբվել՝ չկորցնելու ազգային մտածողությունն ու արժեհամակարգը, պահպանել հայի ինքնությունն ու պարզապես՝ ապրել սիրով, հավատքով և հավատարմությամբ:
Ահա, այս, ինչպես նաև ի վերջո ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի աղճատմանն ու քայքայմանը հանգեցնող խուճապի, վախի, անհուսության և անորոշության մթնորոլորտի վերացմանն էր միտված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կազմակերպված բազմահազարանոց ուխտերթը, որի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից:
Ուխտերթի  իրականացման  գաղափարը  պատկանում  է Եկեղեցական հայեցակարգային  հարցերի  գրասենյակի տնօրեն  Բագրատ Սրբազան Գալստանյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մեր երկրում առողջ չէ հոգևոր մթնոլորտը, առողջ չեն մարդկանց հարաբերությունները, հայ ընտանիքի հիմքերը խարխլվել են՝ դառնալով որոշ հարձակումների թիրախ:
«Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Աշխարհում տնտեսական մարդ են ստեղծում՝ նրան զրկելով հոգևորից, և մենք այս քայլով ցանկացանք ցույց տալ, որ սիրով, հավատքով ապրող ժողովուրդ ենք. կա սեր՝ մեր քույրը, եղբայրը, հայրենիքը, հավատարմություն՝ բոլոր արժեքներին. ընտանիքին, հոգևոր գիտակցությանը, հավատ մեր հայրերի ժառանգությանը»,-փաստեց Բագրատ սրբազանը:
Ինչ վերաբերում է ուխտերթի նպատակին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ նպատակն էր՝ ժողովրդին հավաքել ինքնության և ազատագրության շուրջ,  սահման գծել, ապա մշակված առաքելություն կատարել:
«Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մտածողությունն է բացակայում: Նպատակն է՝ ապրել ազատ, արդար, ճշմարտության ձգտող հասարակության մեջ, որտեղ մարդու արժեքը գնահատում են ոչ թե  ում ճանաչելով, այլ՝ ինչ իմանալով»,-նշեց Բագրատ Սրբազան Գալստանյանը:
Ընթացքում  Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ և Հայրապետական պատգամ:
Ուխտերթին ներկա էին բոլոր մարզերի թեմերը, ինչպես նաև Վիրահայոց թեմը:
Անի Կարապետյան

10/18/2013

Երեխային վաճառել են` iPhone գնելու համար


Չինաստանում գործազուրկ ծնողները վաճառել են իրենց երեխային` iPhone գնելու համար: Ի դեպ, դատարանում նրանք չեն ընդունել, որ  եսասիրաբար են վարվել. հակառակը, նրանց կարծիքով սա բխում է երեխայի շահերից:
Telegraph-ի փոխանցմամբ ամուսինները նախքան երեխայի ծնվելը հայտարարություն են տարածել` նրան 8 հազար դոլարով  վաճառելու մասին:
Երեխան ծնվել է տնային պայմաններում: Աղջկա ծնվելուց հետո նրան վաճառել են` գնելով iPhone:
«Երեխային վաճառել ենք ոչ թե հանուն փողի, այլ ցանկանում էինք նրա համար բարեկեցիկ կյանք ապահովել»,-դատարանում ասել են երեխայի ծնողները:

10/14/2013

Վայր, որտեղ ադամանդե անձրև է տեղում


Մի խումբ գիտնականներ կարծում են, որ Սատուրնի և Յուպիտերի ստորին հատվածներում առկա են վիթխարի չափեր ունեցող ադամանդներ, ուստի, դա է պարբերաբար տեղացող ադամանդե անձրևի պատճառը:
Բարձր ջերմաստիճանը և ծայրահեղ բարձր ճնշումը նպաստում են ադամանդի արտադրությանը: Սա բազում ուսումնասիրությունների արդյունքում գիտնականների եզրակացությունն է: Նրանց կարծիքով երբեմն տեղի ունեցող փոթորիկները ամենը գրաֆիտի են վերածում, որն էլ, հայտնվելով ստորին շերտում` վերածվում է ադամանդի:

10/09/2013

1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.Գիրք` հայրենասիրական ոգու, ռազմական նվաճումների մասին


Տեղի ունեցավ «Զորավար» ռազմահայրենասիրական համերգը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ սպայի տան զորական անսամբլը, երգիչ Դավիթ Ամալյանը, «Զարթոնք» և «Կարին» համույթները:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթը Հայաստանում  առաջին անգամ ներկայացրեց «Չալմը դանգը» Մուս լեռան հարսանեկան ռազմապարը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:  Գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ, խոսելով բոլոր հայ հերոսների մասին` ասաց.
«Հայերը որձ տեսակ են և անպարտելի: Փա’ռք բոլոր հայ հերոսներին»:
Եվ, քանի որ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է   հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի հեղինակած «1000 հայազգի գեներալներ և ծովակալներ» հանրագիտարանի անգլերեն թարգմանությանը, այս առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը Տիգրան Պետրոսյանցի հետ զրուցել է  գրքի ստեղծման պատմության, գեներալական աստիճաններ ստացած անձանց անունների հավաքման և այլ հարցերի վերաբերյալ:
«2002 թվականին Հայկ Խաչատրյանի հետ հրատարակել ենք «Հայկազունք» հանրագիտարանը, որտեղ ներկայացվել են ավելի քան 1900 պետական գործիչների, զորավարների, զինվորականների, դիվանագետների կենսագրություններ: Այդ գրքում ներկայացվել են նաև 406 բարձրաստիճան զինվորականներ: 2005 թ.-ին միայն բարձրաստիճան զինվորականներին վերաբերող հանրագիտարան ստեղծելու գաղափար առաջացավ և սկսվեցին որոնումներն ամբողջ աշխարհում:
2008 թ.-ին հավաքվեց աշխարհի 34 երկրների պետական համակարգից գեներալական աստիճաններ ստացած 1106 անձի անուն: Յուրաքանչյուր անուն ստուգվել է երեքից ավելի աղբյուրներով»,-ասաց Տիգրան Պետրոսյանցը` նշելով, որ գիրքը բաղկացած է չորս բաժիններից:
«Առաջին բաժնում ներկայացված են ցամաքային զորքերի, անվտանգության ծառայությունների, ոստիկանության, այլ հատուկ ծառայությունների գեներալներ: Երկրորդ բաժնում ներկայացվել են ծովակալներ: Այս երկու բաժինների հանրագումարն է 1106 թիվը: Այս հաշվից դուրս ևս երկու բաժին է ներառվել: Երրորդ բաժնում ներկայացվել են դասային աստիճանով շուրջ 80 դատախազական համակարգի գեներալներ: Չորրորդ բաժինը ճանաչողական է: Այստեղ ներկայացված են գեներալական պատվո աստիճան ստացած անձինք, հեռավոր հայկական ծագմամբ գեներալներ, մոր գծով հայ գեներալներ, կասկածելի կամ թեական հայկական ծագմամբ գեներալներ, կազակական և ակադեմիական կոչմամբ գեներալներ»,-ընդգծեց գրքի հեղինակը:
Հարցին, թե ինչո՞ւ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ»,-Տիգրան Պետրոսյանցը պատասխանեց.
«Երբ ծագեց հանրագիտարանի անվան հարցը, ուղղակի բարեհնչունության համար ընտրվեց 1000 թիվը»:
Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ  2008 թ.-ի սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված բարեգործական համերգից ստացված հասույթով տպագրվել է գրքի 1000 օրինակ: 2011թ.-ին հանրագիտարանն  այլալեզու ընթերցողին հասանելի դարձնելու նպատակով կազմակերպվել է  գրքի անգլերեն թարգմանությունը:
«Թարգմանության ժամանակ կատարվել է մոտ 30 տոկոսի բարեփոխումներ /որոշ կենսագրություններ հանվել են, ավելացվել են 2010 թ.-ից հետո կոչումների արժանացած անձանց կենսագրություններ, տպագրված գրախոսականներում եղած մի քանի դիտողությունների հիման վրա կատարվել են լրացումներ»,-փաստեց  Տ. Պետրոսյանցը:
Իսկ, ահա 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին կազմակերպված  բարեգործական համերգի նպատակը, ինչպես փաստեց  գրքի հեղինակը, հասույթի նպատակ չուներ և ավելի շատ հասարակությանը գրքի անգլերեն տարբերակի մասին իրազեկելու համար էր:
«Տպագրությունը երբ կլինի՝ հայտնի չէ, բայց, գուցե գտնվեն հովանավորներ. և այն հրատարակվի»,-ասաց  Տ. Պետրոսյանցը:
Ինչ վերաբերում է  բուն նպատակին, ապա, հեղինակի խոսքով, ձեռնարկի գերագույն նպատակը հայ մարդու հայրենասիրական ոգուն է ուղղված, ինչպես նաև այն ներդրմանը, որ հայ մարդն ունեցել է համաշխարհային ռազմական նվաճումների գործում:
Անի Կարապետյան

10/07/2013

Թուրքիայում փոքրամասնությունները, այդ թվում և հայերը կազատվեն ամենօրյա տխրահռչակ երդումից


Բարեփոխումների «ժողովրդավարացման փաթեթ»-ը, որը սեպտեմբերի 30-ին հանրությանն էր ներկայացրել Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ աղմուկ է բարձրացրել: «ժողովրդավարացման փաթեթ»-ի, Թուրքիայի հայ համայնքի համար դրա նշանակության մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ,  Թուրքագիտական պորտալի հիմնադիր, Գևորգ Պետրոսյանի հետ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Էրդողանի կողմիցներկայացված «ժողովրդավարացմանփաթեթ»-ը, ո՞ւմ է այն ուղղված և, ի վերջո, ինչխնդիրներ է լուծում:
-Փաթեթը հիմնականում ուղղված է ազգային փոքրամասնություններին, իսկ եթե ավելի կոնկրետացնենք, ապա այն մեծապես վերաբերում է քրդական հարցին, որը շարունակում է մնալ մերօրյա Թուրքիայի ամենաառաջնային խնդիրը: Սակայն, պետք է արձանագրել, որ այն չի լուծում ժողովրդավարացման ճանապարհին Թուրքիայի հսկա անելիքներն ու անասելի բարդ խնդիրները:
ժողովրդավարական բարեփոխումների փաթեթում կա նաև թուրքերեն տառերիմասին օրենքի փոփոխության առաջարկ: Այսպես` առաջարկվում էփոփոխության ենթարկել 1928 թվականին ընդունված թուրքերեն տառերի մասինօրենքը և գործող 29 տառերի հետ միասին օգտագործել նաև քրդերենում առկա  x, w և q տառերը: Բարեփոխում համարվող նման փոփոխությանանհրաժեշտությունը պատճառաբանվում է հետևյալ կերպ, որ թուրքօգտատերերը համացանցում արդեն նեղվում են թուրքական այբուբենիսղությունից և սկսել են ակտիվ գործածել վերոնշալ երեք տառերը: Բացի դրանիցքրդական ծագում ունեցող քաղաքացիներն իրենց անունների կամբնակավայրերի, տեղանունների հարցերում բազմաթիվ դժվարություններ ենունենում: Իրականում, ի՞նչ  է թաքնված այս որոշման ներքո:
-Այստեղ պետք է հասկանալ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարության շարժառիթները: Նախ Էրդողանը նախկին ընտրություններում քրդերից ձայներ է ստացել, խոստումներ տվել, որոնք էլ պետք է գոնե մասամբ բավարարվեն: Իրականում Էրդողանը լավ հասկանում է, որ խորքային ու իրական փոփոխությունները կարող են բերել քրդական պետության հիմնմանը կամ ինքնավարության ստեղծմանը ներկայիս Թուրքիայի տարածքներում: Բայց և որոշ փոփոխությունների ժամանակը վաղուց հասունացել է, ու դրանցից խուսափելն էլ է լի պայթյունավտանգ իրավիճակներով: Պետք չէ մոռանալ նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գործոնը, որը դադարեցրել էր ռազմական գործողությունները Թուրքիայում` այդ երկրի կառավարության կողմից քրդերի իրավունքների ընդլայնման հնարավորություն տալով: Այսպիսով, պետք է փաստել, որ «ժողովրդավարացման փաթեթը» թեև որոշակի դրական քայլեր նախատեսում է ու ուղղված է հիմնականում քրդերի իրավունքների ընդլայնմանը, սակայն այն չի կարելի համարել իրապես խորը բարեփոխումներին ուղղված փաստաթուղթ:
Սա արդյոք կարո՞ղ է վտանգավոր լինել տեղի հայության համար. կա՞նսպառնալիքներ:
-Հայաստանի շահերից է բխում իր հարևանությամբ ունենալ ավելի ժողովրդավար պետություն: Իսկ Թուրքիայի հայ համայնքի համար դա առավել, քան կարևոր է: Հայ համայնքը, ամեն դեպքում, որոշակի շահում է այս ամենից: Պետք է ընդգծել նաև, որ բացի քրդերին սիրաշահելու հարցից, Թուրքիայի ներկայիս իսլամամետ իշխանությունը փորձում է նաև, այսպես ասած, կրոնական փոփոխություններ էլ մտցնել, ինչը ցայտուն ցուցադրում է նույն փաթեթով պետական մի շարք կառույցներում գլխաշոր կրելու արգելքը վերացնելու նախաձեռնությամբ, ինչի հեղինակն էր արևմտյան արժեքների կիրառման մեծ սիրահար Աթաթուրքը: Իհարկե, ևս մեկ կետ խիստ կարևոր է հասկանալ. այս կերպ պաշտոնական Անկարան փորձում է իրեն գովազդել աշխարհում, ցույց տալ, թե Թուրքիան շարժվում է ժողովրդավարացման ուղով: Եվ վերջապես, կարևոր է հասկանալ ևս մեկ բան, սա դեռ միայն փաթեթ է, այն ամբողջովին ուժի մեջ մտած փաստաթուղթ չէ, և այսպիսով, հնարավոր են դեռ քննարկումներ օրենսդիր մարմիններում, փոփոխություններ, ձգձգումներ և այլն:
Անդրադառնանք նաև երդման արարողությանը,  քանի որ փաթեթով նաևնախատեսված է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դպրոցներիցհանել երդման արարողակարգը, որը սկսվում է «Ես թուրք եմ»արտահայտությամբ: Դրա փոխարեն որևէ բան առաջարկվե՞լ է, թե լրիվազատություն է տրվում այս առումով:
-Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում հանրակրթական դպրոցների տխրահռչակ երդմանը, ապա դրա վերացումը միանշանակ հոգեբանական առումով պոլսահայ  դպրոցականների համար կարևոր է: Ստամբուլի մասնավոր հայկական դպրոցներում օրենքի ուժով ամենուր Աթաթուրքի պատկերներն են, թուրքական դրոշները, նրանից ինչ-որ խոսքեր, թուրք ազգի գովեստներ, իսկ դրանց էլ գումարվում էր ամենօրյա նման երդումը, որտեղ այլազգի աշակերտներն ամեն օր ասում էին «թուրքն ամենալավն է», «թուրքն ամենաաշխատասերն է», «թուրքն ամենա-ամենան է», իսկ սա վերջին շրջանում անգամ թուրք հասարակության առաջադեմ հատվածի քննադատությանն էր արժանանում, էլ չասած` ազգային փոքրամասնությունների համար ինչ էր նշանակում: Իհարկե, թեև ժամանակակից աշխարհում նման երևույթները պետք է վաղուց վերացած լինեին, սակայն արդի Թուրքիայում անգամ այդ երդման վերացումն արդեն ինքնին իրադարձություն է և առաջ քայլ է համարվում, այնինչ ժամանակն է շատ ավելի խորը բարեփոխումներ իրականացնել օսմանյան բարքերի մի մասն իրապես ժառանգած, իսկ մի մասն էլ բացասական առումով էլ ավելի զարգացրած մեր արևմտյան հարևանի մոտ:
Ձևախեղվել են մի շարք՝ Քահրամանմարաշի (Մարաշ), Գազիայնթափի(Այնթափև Շանլըուրֆայի (ՈւրֆատեղանուններըԱրդյո՞ք սա շատ լավմտածված քաղաքական քայլ չէչէ՞ որ աղավաղվում է պատմությունը:
-Իրականում խոշոր տեղանունները Թուրքիայում ավելի քիչ փոփոխությունների են ենթարկվում, իսկ այ ավելի փոքր բնակավայրերի տեղանունները հիմնովին փոխվում են և թուրքացվում: Խնդիրն այստեղ է: Իսկ Ձեր թվարկած տեղանուններն այնքան էլ չեն անվանափոխվել ըստ էության, այլ հավելումներ են ստացել այսինքն` հերոս-քաղաքներ են քահրաման, գազի դրանք թուրքերենով նշանակում են հերոս: