5/31/2014
5/28/2014
Հրաշալի մուլտֆիլմ` ճակատագիրը փոխելու մասին
Երբեմն անհրաժեշտ է լինում կանգնեցնել ժամացույցի սլաքները և վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:
5/27/2014
5/26/2014
Ամեն ինչ սկսվեց իմ անուշ, քաղցր Հայաստանից. Զրույց` Հայաստանի միակ տերմենահարի հետ
Ես սիրում եմ ոչ ստանդարտ գործիքներով նվագել: Ծնողներիցս նեղանում էի, թե ինձ ընդհանրապես ինչո՞ւ են ուղարկել դաշնամուրի դասընթացների, որ ավարտեմ՝ ի՞նչ եմ անելու, որտե՞ղ եմ աշխատելու: Շատ-շատ պետք է դպրոցում դաս տայի, այն էլ չէի սիրում: Համերգայինի համար էլ պետք է կարողանաս շատերին գերազանցել:
5/23/2014
Մենք ՀՀ-ին վերաբերվում ենք որպես ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը.Արևմտյան Հայաստանի վարչապետ
2011թ. փետրվարի 4-ից սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն ստեղծելու գործընթացը: Այսօր, արդեն կա կառավարություն, խորհրդարան: Նպատակներից է՝ կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը:
Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103.599 քկմ: Վճիռը չունի ժամանակային սահմանափակում: Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:
5/15/2014
Մայիսին չամուսնանալու ավանդույթի բացատրությունը գտնված է
Մայիս ամսին չամուսնանալու ավանդույթը ոչ միայն մոռացության չի մատնվել, այլև առավել ամրապնդվել է: Մարդիկ համառորեն խուսափում են ամուսնության հետ կապված որևէ բան անել: Այս կարծիքին է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը, ով այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եկեղեցին այդ հարցում որևէ պատճառ չի դնում, ավելին, սնահավատություն է համարում:
Եվս մեկ անգամ նսեմացվում է թանգարանը.Գրիգոր Բրուտյան
Մայիսի 17-ին մեկնարկում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանի հետ զրուցել ենք թանգարանի, ծառացած խնդիրների, անելիքների, բացթողումների, համբարձումյանագիտության և այլ հարցերի շուրջ:
-Ի՞նչ վիճակում է այսօր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը: Ի վերջո, լուծվեցի՞ն հատակի և հիմնանորոգման հետ կապված խնդիրները:
-Թանգարանը վերջերս վերակազմակերպվեց: Առաջ ԳԱԱ նախագահության համակարգում առանձին հիմնարկ էր, ստորբաժանում, հունվարից Ակադեմիայի նախագահության որոշմամբ փոխանցվեց աստղադիտարանին` իր հաստիքներով, աղքատիկ ֆինանսավորումով: Եվ հիմա, փաստորեն թանգարանը Բյուրականի աստղադիտարանի մի ստորաբաժանում է, չունի առաջվա ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է հոգսերին, ապա դրանք մնացել են այնպես, ինչպես կային: Առաստաղ, հատակ և այլն: Խոստումներ կան, եղել են, ոչինչ չի փոխվել:
Подписаться на:
Сообщения (Atom)