Գիտե՞ս որ երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառերից մեկը ընդամենը 2 տառ է: Խոսքը OKAY, ամերիկյան արտահայտության մասին է, որը տարածվել է աշխարհով մեկ: Արտահայտում է համաձայնություն՝ «Այո՛», «Ամեն ինչ լավ է», «Լավ», «Ճիշտ է»: Ըստ «Global Language Monitor» կազմակերպության՝ անգլերեն բառերի տարածվածության ցուցանիշով «Օքեյ» բառը համարվում է երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառը:
«Օքեյ» բառի ծագման վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ կան:
Ամենատարածված տեսակետն այն է, որ O.K-ը եկել է ԱՄՆ-ի նախագահ Մարտին Բյուրենի ծննդավայրից՝ Նյու Յորք նահանգում գտնվող Kinderhook-ից: Վան Բյուրենն իր համար ընտրել է Old Kinderhook ծածկանունը: Նրա կազմակերպության կարգախոսն է եղել «Old Kinderhook is O.K.»՝ տարածված Դեմոկրատական կուսակցության երիտասարդ և ակտից ամերիկացի անդամների կողմից 1840 թվականին:
Երկրորդ վարկածն այն է, որ O.K. արտահայտությունը առաջացել է որպես «oll korrect» արտահայտության կրճատ տարբերակ 1839 թվականին բոստոնական թերթում և այն համարվում էր հումորային («all correct» արտահայտության սխալ գրությամբ տարբերակն էր): Եվս մեկ վարկած կա այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնն օգտագործում էր այս արտահայտությունը վարչական որոշումներ կայացնելիս: Նա գրում էր «all correct»-ն այնպես, ինչպես կսում էր կամ կրճատ կերպով՝ O.K.:
Տարածված է տարբերակ գերմանական ծագումով: Խմբագիրները, ում ուղարկում էին հոդվածներ թերթերում տեղադրելու համար, ուղղումների բացակայության դեպքում դնում էին «O.K.» նիշքը, ինչը նշանակում էր «ohne Korrektur»` «առանց ուղղումների»:
Միացի՞ր այս հղմամբ՝ https://www.facebook.com/MexuBlog?ref=hl
Միացի՞ր այս հղմամբ՝ https://www.facebook.com/MexuBlog?ref=hl
Комментариев нет:
Отправить комментарий