8/18/2014

Կփորձեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ գտնել. ԱՄՆ դեսպան

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորանի» այգում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»: Մարզ այցելած անձանց թվում էր նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեպսան Ջոն Հեֆերնը:

Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպմանը` նա դեսպանը նշեց.

«Քննարկումը շատ կաևոր էր նախագահների համար, որպեսզի նրանք հանդիպեին և քննարկեին: Եվ, ինչպես տեսանք, հանդիպումից հետո հարձակումներն արդեն նվազել են և նրանք կփորձեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ գտնել»:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեպսանն անդրադարձավ նաև Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանի մահվան դեպքին.

«Սա լուրջ պատմություն էր, որ պատահել է նրա հետ, եւ նրանք արդեն իրենց լուծումները հետո կգտնեն: Սա է պատճառը, որ մենք փորձում ենք գտնել լուծումներ այս խնդիրների համար, որպեսզի նմանատիպ կոնֆլիկտներ այլևս տեղի չունենան»:



http://asekose.am/hy_AM/news/1/166795-kporcen-lxh-hakamartoutyoune-xaxax-janaparhov-loucelou-tarberak-gtnel-amn-despan.html

Комментариев нет:

Отправить комментарий