8/20/2014

Եթե դու պետք է ապրես 100 տարի, ապա ես 100-ից մեկ օր պակաս, որպեսզի ստիպված չլինեմ մեկ օր անցկացնել առանց քեզ

Ամենահայտնի հեքիաթային արջուկի պատմությունը սկսվել է 1921 թվականի օգոստոսի 21-ին, երբ Ալան Ալեքսանդր Միլնը որդու ծննդյան օրը մի փափուկ արջուկ նվիրեց: Տղան այդ ժամանակ մեկ տարեկան էր: Այդ օրն էլ համարվում է Վինի Թուխի  ծննդյան օրը:

Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ է իր ստեղծագործությունների հերոսներին անվանել որդու` Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թթ. Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։ Վիննի Թուխը Միլնի երկու արձակ գրքերի գլխավոր հերոսն է։

Ստորև ներկայացնում ենք մի քանի իրողություններ՝ Վինի Թուխի կողմից.

Пятачок: Ինչպե՞ս է գրվում սերը:
Пух: : Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ:
***
Դու շատ ավելի համարձակ ու խելացի ես, քան կարծում ես: Եվ շատ ուժեղ ես, քան կարող ես մտածել:
***
Եթե կարծում ես, որ զրուցակիցդ քեզ չի լսում, համբերատար եղիր: Երևի թե ականջում ինչ-որ բան կա:
***
Եթե մենք երբևէ բաժանվենք, պահիր ինձ քո սրտում և ես հավետ քեզ հետ կլինեմ:
***
Քեզ տեսնելուն պես հասկացա, որ ինձ արկածային կյանք է սպասվում:
***
Երբեմն այն, ինչը շատ կարևոր չէ, մեծ տեղ է զբաղեցնում քո կյանքում:
***
Կան մարդիկ, ովքեր շատ ուշադիր են, մտահոգ: Կարծում եմ, որ դա սեր է կոչվում:
***
Գետերը գիտեն, որ պետք չէ շտապել.վաղ թե ուշ մենք այնտեղ ենք լինելու:
***
Եթե դու պետք է ապրես 100 տարի, ապա ես 100-ից մեկ օր պակաս, որպեսզի ստիպված չլինեմ մեկ օր անցկացնել առանց քեզ:
***
Կարծում եմ՝ երազները նրա համար են, որ մենք երբեք չբաժանվենք:
***
Դու չես կարող ամբողջ օրը նստել անտառի մի անկյունում ու հուսալ, թե ինչ-որ մեկը կայցելի քեզ: Այդ դու պետք է գնաս նրան այցի:
***
Խոստացի՛ր, որ ինձ երբեք չես մոռանա, իսկ, եթե մտածեմ, որ ինձ մոռանալու ես, երբեք չեմ հեռանա:
***
Մի փոքր ուշադրություն և մտահոգություն ու ամեն ինչ կփոխվի:
***
Սերը մի քանի քայլ հետ է գնում, որպեսզի երջանկություն պարգևի նրան, ում սիրում ես:
***
Իմ ամենասիրելի օրը քեզ հետ անցկացրածն է: Այսօր ևս այդ օրն է:
***
Ոչ ոք չի կարող տխրել, եթե փուչիկ ունի:
***
Այնքան երջանիկ եմ, որ իմ կողքին կա մեկը, ով ստիպում է դժվարությամբ հրաժեշտ տալ:

Комментариев нет:

Отправить комментарий