8/26/2014

Սերը մնաց, թե՞ չմնաց

Լոռու մարզի Օձուն գյուղ  այցի ժամանակ, որը  «Օձունի գանձերը»  ամենամյա փառատոնի շրջանակներում էր, հնարավորություն ունեցանք տեսնել ու լսելհամայնքի խնդիրները, զրուցել գյուղի պարզ ու անմիջական բնակիչների հետ: 
Հերթական զրուցակցիս զրույցի թեման սերն էր, ամուսնությունը: Նա նշեց, որ գյուղից 8 կմ հարավ-արևմուտք գտնվող Ալավերդի քաղաքից է, հիմա այստեղ է բնակվում: Իսկ, թե ինչու` պարզ կդառնա ստորև առանց խմբագրման ներկայացվող զրույցից
.

-Ալավերդիում ենք ապրել, բայց, հիմա Օձունում ենք:

-Այստե՞ղ եք ամուսնացել:

-Հա:

-Ասում են` տարիներ առաջ առանց սիրելու են ամուսնացել, Ձերը ո՞ր տարբերակն է:

-Ամուսնացել ենք սիրելով...

-Հա՞:

-Հա, բա, հիմա էլ կա:

-Բա որտե՞ղ եք Ձեր ամուսնուն հանդիպել:

-Մեր ամուսնուն հանդիպել ենք գյուղում:

-Ինչպե՞ս, որտե՞ղ:

-Հանդիպել ենք, սիրահարվել, ամուսնացել...

-Ինչպե՞ս եք հանդիպել:

-Ինչպես ենք հանդիպե՞լ...պատահաբար..Չէէէ, պատահաբար չէ, բարեկամի տանը: Ամուսնուս հորքուրի աղջիկը եղբորս կինն է եղել: Գնացել-եկել, իրար տեսել, հավանել, սիրահարվել են:

-Քանի՞ երեխա ունեք...

-Ե՞ս 4:

-Բա հեչ չեք վիճե՞լ:

-Շա~տ…տարբեր թեմաներով...

-Սերը մնաց, թե՞ չմնաց...

-Ինչ, ամուսի՞նս:

-Չէ, սերը: Ասում են` սերը շուտ է մարում…

-Դե…ըլնում ա, վերանում ա, էլի…


http://asekose.am/hy_AM/news/8/167334-sere-mnac--te-cmnac-ankexc-zrouyc.html

Комментариев нет:

Отправить комментарий