8/29/2014

Ով ինչ գնի ուզի` տալիս եմ.Ձեռքի այս աշխատանքները չեն գտնում գնորդին

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:  Ըստ ավանդության` հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:  Եկեղեցու պատերին կան վաղ քրիստոնեական քանդակագործական արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ:   Եկեղեցու հարևանությամբ 5 տարի է` իր ձեռքի աշխատանքներն է ներկայացնում Անուշ Տիտանյանը
.

«Գործել սովորել եմ տատիկից, 6 տարեկանում արդեն գուլպա էի գործում, հետո կամաց-կամաց ստեղծեցի իմ երևակայական աշխարհն ու հմտացա: Օրինակ ձայնասկավառակը նետում էին, վերցրեցի, գործեցի, ահա, տես ինչ ստացվեց: Ականջակալ, մատանի, տիկնիկ` եռագույնով»,-իր աշխատանքները հատ-հատ թվարկելով ցույց է տալիս տիկին Անուշը:  Նրան այս երևակայական աշխարհից երբեմն-երբեմն կտրում է գումարը. ապրանքը չի վաճառվում:  -Գուցե գնե՞րն են թանկ,-հարցնում եմ ես:

«Չէ, ես հարմարվում եմ, ով ինչ գնի ուզի` տալիս եմ, միայն թե թելիս ու աշխատանքիս գինը դուրս գա: Ասենք տիկնիկն առել եմ 400-500 դրամ, թելը 600, ինքնըստինքյան ստացվում է 1000-1500 դրամ»,-մատնացույց անելով եռագույն հագած տիկնիկին` ասում է նա: 

Ի տարբերություն տիկին Անուշի` իրենց աշխատանքերը 3000-5000 դրամով կարողանում էին վաճառել ապագա նկարիչները:

-Նկարչությունն հանգստություն է,-զրույցում ասաց 14-ամյա Լարիսան, ով հիմնականում դիմանկար է անում և ուսումն այս ոլորտում շարունակելու նպատակ ունի:




http://asekose.am/hy_AM/news/8/167609-ov-inc-gni-ouzi-talis-emcerqi-ays-asxatanqnere-cen-gtnoum-gnordin.html

Комментариев нет:

Отправить комментарий