9/14/2014

Հսկա ժայռը մազափնջի շնորհիվ չի ընկնում իր տեղից

Մյանմայի Մոն նահանգում է գտնվում Կյաիկքտիյո պա՛գոդան կամ Ոսկե ժայռը՝  հռչակաոր բուդդայական սրբավայրը: Այն փոքրիկ տաճար է՝ 7.5 մետր բարձրությամբ։ Կառուցված է հսկայական գրանիտե ժայռոբեկորի վրա՝ 5.5 մետր բարձրության վրա։ Ժայռաբեկորը պատված է ոսկե թիթեղներով։ Հավատացյալները կարծում են, որ քարը ժայռի վրա են տեղադրել 2 բիրմանական հոգիներ՝ մոտ 2500 տարի առաջ։ Լեգենդի համաձայն՝ քարին  ընկնել թույլ չի տալիս նրա տակ գտնվող Բուդդայի մազը:

Մոներեն kyaik նշանակում է «պագոդա», իսկ yo՝ «կրել ճգնավորի գլխի վրա»։ Ithi բառը թարգմանաբար նշանակում է «ճգնավոր»։ Այսպիսով, Kyaik-htiyo (Կյաիկքտիյո) նշանակում է պագոդա՝ ճգնավորի գլխի վրա։
Ըստ առասպելի՝ Բուդդան, իր բազմաթիվ այցելություններից մեկի ժամանակ մազերից մի փունջ է տալիս  Թաիկ Թայ անունով մի ճգնավորի։ Ճգնավորը, ով խնամքով և անվտանգ պահում է այդ փունջն իր մազերի մեջ, իր հերթին մի փունջ մազ էլ փոխանցում ՝ թագավորին՝ ասելով, որ մազափունջը պետք է ճգնավորի մազերի նման հարդարվի։ Թագավորի հայրը՝ Զավգին, հայտնի ալքիմիկոս է եղել, ով տղային գերբնական ուժ է փոխանցել, իսկ նրա մայրը օձ-վիշապ է եղել։ Վերջինները ծովի հատակին մի ոսկե ժայռ են գտնում։ Բուդդիստական աստղագիտության մեջ հայտնի Թավադեինթա երկնքի արքա Թագյամինի օգնությամբ նրանք Կյաիկքտիյոյում ոսկե ժայռը դնելու համար հրաշալի տեղ են գտնում և կառուցում են պագոդա, որտեղ պահվում է մազափունջը։ Ըստ առասպելի, հենց այս մազափնջի շնորհիվ է, որ ժայռը բլրից վայր չի ընկնում։
Նավը, որը տեղափոխել են ժայռը, քարացել է։ Գտնվում է ոսկե ժայռից 900մ հեռավորության վրա և հայտնի է Kyaukthanban պագոդա անվամբ։ Ըստ առասպելի՝ այն ուխտագնացները, ովքեր Կինպունից (Kinpun) տարին 3 անգամ այստեղ ուխտագնացության կգան, օրհնություն և ճանաչում կստանան։

Комментариев нет:

Отправить комментарий