9/06/2014

Աշխարհում այս թռչունների քանակն ավելի քիչ է, քան նրանց տեսքով խաղալիքները

Խոսքը Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում տարածված ֆլամինգոների մասին է: Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր։
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպներով։
Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։

Комментариев нет:

Отправить комментарий