9/11/2014

Ազգագրական երգի, պարի փառատոն` Երևանում



Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում  «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ», «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնեն՝ «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը:
«Ամբողջ Հայաստանը կկարողանանք ներկայացնել բեմում: Նպատակն է` ընդլայնել փառատոնը: Ցանկանում ենք սկսել Ստեփանակերտից մինչև Երաևն, սակայն դեռևս հնարավորությունները պստիկ մ'ը նեղ են: Տոմսեր չեն վաճառվելու, բոլորը կարող են ներկա լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արսեն Գրիգորյանը:Նա նշում է` ընտրել են գութան, քանի որ հայն արարող  ժողովուրդ է: «Ինչպես Չարենցն է ասում` «Երգը երկրից է ստեղծվում»,-ասում է երգիչը:
Արսեն Գրիգորյանը խոստանում է` կայանալու դեպքում կհրավիրեն արտերկրի խմբերի.
«Նրանք մնալու են մեր տներում, մեր ընտանիքները մեր հովանավորներն են»,-կատակում է երգիչը:
Բանախոսը համոզված է` երիտասարադությունն ինչպես միշտ ներկա է լինելու, երիտասարադությունն օտարամոլ չէ, ինչպես պնդում են շատերը.
«Եթե խնդիր կա, ուրեմն մենք ենք մեղավոր: Նրանք միշտ նման միջոցռումներին ներկա են եղել»,-հավելեց Արսեն Գրիգորյանը:
http://asekose.am/hy_AM/news/8/168441-azgagrakan-ergi--pari-paraton-ereanoum.html

Комментариев нет:

Отправить комментарий