Պարզվում է` ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոն նախընտրել է հայկական զգեստ կրել: Ժնևի հանրային գրադարաններում է գտնվում այսպիսի զգեստով նկարներից մեկը:
Ավելին, Ֆրանսիայում փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվել` «Ռուսոյի հայկական վերարկուն» անվանումով: (" Le manteau arménien de Jean-Jacques Rousseau")
Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոն ծնվել է 1712թ. հունիսի 28-ին, մահացել է 1778թ. հուլիսի 2-ին: Նրա հասարակական և քաղաքա-իրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստել է արդյո՞ք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերը մաքրելու վրա» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում։
Ռուսոն նաև երաժշտագետ, երգահան և բուսաբան էր։
Комментариев нет:
Отправить комментарий