9/30/2014

Ինչպե՞ս պատրաստել իտալական ձվածեղ

Պարզվում է՝ իտալացիներն  ունեն պանրով, բանջարեղենով և մսով պատրաստվող ձվածեղի հատուկ տեսակ: Այն կոչվում է Ֆրիտատա (իտալ.՝ frittata): Սովորաբար ֆրիտատան նախ կիսաեփում են վառարանում, այնուհետև պատրաստում են ջեռոցում։
Նեապոլիտանական ֆրիտատան հաճախ պատրաստում են՝ օգտագործելով մակարոնեղեն։ Ավանդական գյուղացիական ֆրիտատան պարունակում է սոխ ու պարմեզան պանիր։
ֆրիտատային չեն ավելացնում մեծ քանակությամբ հեղուկպարունակող մթերքներ։ Օրինակ, եթե ցանկանում են ավելացնել պոմիդոր, դրանք առաջին հերթին կտրատում են, հանում սերմերը, չոր տեղում թողնում 15-30 րոպե, և միայն դրանից հետո օգտագործում ուտեստի պատրաստման համար։ Այսօր իտալական ֆրիտատան պատրաստում են երկու բռնակ ունեցող թավայում, որ նախատեսված է հատկապես այդ ուտեստի համար։ Ֆրիտատան պատրաստում են մարմանդ կրակի վրա։ Նախ ձուն ջարդում են յուղապատ թավայում, ապա լցնում միջուկը։ Երբ ներքին շերտն սկսում է եռալ, կարելի է թավան ծածկել ու թողնել մինչ եփելը կամ այն տեղավորել ջեռոցում։

Комментариев нет:

Отправить комментарий