8/17/2016

Հնարավոր է՝ գիտնականները շուտով բացահայտեն, թե ինչո՞ւ են մատները կնճռոտվում տաք ջրի մեջ երկար մնալուց հետո

Հնարավոր է՝ գիտնականները շուտով բացահայտեն, թե ինչո՞ւ են մատները կնճռոտվում տաք ջրի մեջ երկար մնալուց հետո: Անգլիայի Նյուքասլ համալսարանի հետազոտողներն ասել են, որ թաց օբյեկտներն ավելի հեշտ է բռնել կնճռոտ մատներով, քան չոր և հարթ:
Գիտնականները, օրինակ  առաջարկել են մի ձեռքով գնդակը հանել դույլով լի ջրից, իսկ  մյուս ձեռքով՝  փոսից: Աշխատանքը ավելի արագ կատարել է նա, ում մատները կնճռոտ են: Սա նշանակում է, որ կնճիռները որոշակի նպատակ են հետապնդում:
Երկար ժամանակ կարծիք է եղել, որ մատները կնճռոտվում են տաք ջրի մեջ մնալու հետևանքով, սակայն  վերջին հետազոտությունները հիմք են հանդիսացել հասկանալ, որ պատճառը արյան անոթների սեղմվելն է,որի հիմքում էլ ընկած է նյարդային համակարգը:

 -Եթե նյարդային համակարգը ակտիվ արձագանքում է որոշ գործառույթների ժամանակ,  կարելի է ենթադրել, որ այս ֆունկցիան էվոլյուցիայի արդյունք է,-BBC-ին հաղորդել է Թոմ Սմալդերսը՝  էվոլյուցիայի և վարքագծի զարգացման կենտրոնից:

Գրելն ու ճանապարհորդելն ավելի շուտ բարձրացնում են ձեր հետևամասը, այլ ոչ թե միտքը.Հեմինգուեյ

Նրանք, ովքեր կատարում են գրասենյակային աշխատանք և  երկար ժամանակ են աշխատում նստած վիճակում,  անհրաժեշտ է, որ աշխատեն ոտքի վրա,-խորհուրդ են տալիս գիտնականները: Եթե ամեն օր երեք ժամ ավել ոտքի վրա կանգնեն, քան սովորաբար անցկացնում են, գրասենյակային աշխատողները կարող են տարեկան կորցնել 3,6 կգ ճարպ:
Այս մեթոդը հաստատում է Չեստրա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բակլին:
«Մեզ ընդհանրապես պետք չէ այդքան նստել»,-ասել է Բակլին: Եվ, եթե ձեզ թվում է, թե ձեր քաշը ավելացել է Ծննդյան տոներին, ապա փորձեք աշխատավայարում շատ չնստել, պարզապես աշխատեք կանգնած վիճակում: Կան համակարգչային սեղաններ, որոնք թույլ են տալիս կանգնած  աշխատել կամ կարելի է աշխատել հին սեղանների մոտ:
«Ավելի լավ է կանգնած աշխատել»,-ասել է Էռնեստ Հեմինգուեյը:
«Գրելն ու ճանապարհորդելն  ավելի շուտ բարձրացնում են ձեր հետևամասը, այլ ոչ թե միտքը և ես սիրում եմ գրել կանգնած»,-գրել է Հեմինգուեյը 1950 թվականին նամակներից մեկում: Կանգնած գրելու սովորություն է ունեցել նաև Վլադիմիր Նաբուկովը: Բակլին կարծում  է, որ, եթե հրաժարվեն նստած աշխատելուց և անցնեն կանգնելու,  ապա կկորցնեն ավելի շատ ճարպ և կնպաստեն նրան, որ արյան շրջանառությունը հավասարաչափ տեղի ունենա:

Եթե կանգնած աշխատի մարդը երեք ժամ, ապա կկորցնի 144 կգ կալորիա: «Մարդիկ նսում են աշխատավայրում, ապա մեքենայի մեջ, իսկ հետո երեկոյան հեռուստացույցի առջև»,-նշել է Բակլին: Բակլին գտնվում է խորհուրդատուների այն խմբում, որոնք աշխատում  են  որպես Անգլիայի գլխավոր բժիշկ: Խնդիրն այն է, որ վերջերս մեծացել է նստակյաց կյանք վարողների քանակը: Անցկացված հետազոտություններց մեկում զեկուցվում է այն մասին, որ այսպիսի ապրելակերպը կարող է մահվան պատճառ դառնալ,  ինչպես ծխելը:  «Մի փոքր փոփոխություն-աշխատանք՝ ոտքի վրա, որը  կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա»,-ասել է Բակլին:

8/16/2016

Այս գեղեցկուհուն տեսնել է պետք.Շաքին՝ իր ողջ հմայքով


Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Բարձրությունը 18 մետր է: Համաձայն ավանդույթի՝ թշնամիները Գեղարքունիք գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում(Մուղան, պատմական շրջան Արցախից արևելք մինչև Կասպից ծովի ափը) բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ 
«Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:


Մեկ այլ ավանդույթի համաձայն էլ՝ մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է եւ հրամայում նրան բերել իր մոտ: Հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է եւ վերածվում ջրվեժի, որը եւ անվանեցին Շաքեի ջրվեժ:
Այսօր, ցավոք, ջրվեժի ամբողջ գեղեցկությունը տեսնելու համար պետք է զանգահարել հսկիչներին ու խնդրել, որպեսզի կարգավորեն ամենը, քանի որ հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ հմայքով:



Աստղագետները Խոյ համաստեղությունում մոլորակ են հայտնաբերել

Աստղագետները Խոյ համաստեղությունում մոլորակ են հայտնաբերել, որի խտությունը 7.89 գրամ է 1 խորանարդ սմ-ի վրա, ինչը վկայում է, որ այն Երկրի հսկայական անալոգն է և ոչ թե Նեպտունի նմանակը: 

Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) կայքում հրապարակված հոդվածը:  

8/15/2016

Քարանձավներն ու Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է գտնվում Խնձորեսկ գյուղը:Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկը նախկինում անվանվել է Խոր ձոր: Ի դեպ, այստեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում: XIX դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։
Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։

Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։

Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա է գտնվում Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը տանում է դեպի քարանձավներ, ուր նախկինում մարդիկ են բնակվել, ասում են՝ անգամ մինչև 1950-ական թվականները այնտեղ ապրող է եղել: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները(Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի)։Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: