Հնարավոր է՝ գիտնականները շուտով բացահայտեն, թե ինչո՞ւ են մատները կնճռոտվում տաք ջրի մեջ երկար մնալուց հետո: Անգլիայի Նյուքասլ համալսարանի հետազոտողներն ասել են, որ թաց օբյեկտներն ավելի հեշտ է բռնել կնճռոտ մատներով, քան չոր և հարթ:
Գիտնականները, օրինակ առաջարկել են մի ձեռքով գնդակը հանել դույլով լի ջրից, իսկ մյուս ձեռքով՝ փոսից: Աշխատանքը ավելի արագ կատարել է նա, ում մատները կնճռոտ են: Սա նշանակում է, որ կնճիռները որոշակի նպատակ են հետապնդում:
Երկար ժամանակ կարծիք է եղել, որ մատները կնճռոտվում են տաք ջրի մեջ մնալու հետևանքով, սակայն վերջին հետազոտությունները հիմք են հանդիսացել հասկանալ, որ պատճառը արյան անոթների սեղմվելն է,որի հիմքում էլ ընկած է նյարդային համակարգը:
-Եթե նյարդային համակարգը ակտիվ արձագանքում է որոշ գործառույթների ժամանակ, կարելի է ենթադրել, որ այս ֆունկցիան էվոլյուցիայի արդյունք է,-BBC-ին հաղորդել է Թոմ Սմալդերսը՝ էվոլյուցիայի և վարքագծի զարգացման կենտրոնից:
Комментариев нет:
Отправить комментарий