Գիտնականներն ահազանգում են.Աֆրիկայում վերջին 12 տարիների ընթացքում անհասկանալի պատճառներով հսկա բաոբաբներ են ոչնչանում: Շատերի դիտարկմամբ՝ պատճառը կարող է կլիմայի փոփոխությունը լինել, բայց սա ապացուցման կամ հերքման կարիք ունի:
Բաոբաբը (լատիներեն՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմնականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավաննաններում։ Ծառը չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով: Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ:
2005-2017թթ. 60 ծառերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր ծեր բաոբաբները ոչնչացել են: Եղել են 1100-2500 տարեկան: Բոլորը եղել են Աֆրիկայի հարավային մասերում: Դրանց թվում է եղել Զիմբաբվեում գտնվող «Պանկե»-ն, որն ունեցել է 25.5մ բարձրություն, եղել է 2429 տարեկան:
-Նրանք պարզապես անսպասելի ընկնում են: Կարծում ենք՝ պատճառը բարձր ջերմաստիճանն է: Սա անհավանական և տխուր պատկեր է,-ասում է գիտնականներից մեկը,-հաղորդում է BBC-ն:
Комментариев нет:
Отправить комментарий